ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նոր հատկացումներ՝ կրթական, մարզական և մշակութային մի շարք կառույցների շինարարական աշխատանքների ապահովման համար

Մարտի 6, 2025
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում է ընդունել 2025 թ.-ի պետական բյուջեով ԿԳՄՍ նախարարությանը կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցներից կատարել վերաբաշխում շուրջ 4,9 մլրդ դրամի չափով՝ մի շարք կրթական և մարզական օբյեկտների շինարարական աշխատանքների ապահովման համար:

Գումարը հատկացվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրակմամբ իրականացվող մի շարք կրթական և մարզական օբյեկտների շինարարությունը պատշաճ իրականացնելու և այս տարի շահագործման հանձնելու նպատակով:

Մասնավորապես՝ ավելի քան 450 մլն դրամ է նախատեսված Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Մյասնիկյան բնակավայրի մարզադպրոցի, ինչպես նաև Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի տարբեր բնակավայրերում «Վորքաութ» տեսակի մարզահրապարակների կառուցման համար: Շուրջ 2,5 մլրդ դրամ կհատկացվի Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ և Աշտարակ, Արմավիրի մարզի Արաքս և Խոյ համայնքներում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Կոտայքի մարզի Ակունք, Շիրակի մարզի Անի, Աշոցք, ինչպես նաև Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքներում տարբեր հզորությամբ մանկապարտեզների կառուցման և վերակառուցման համար: Շուրջ 1,5 մլրդ դրամ է նախատեսված Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի 18 դպրոցի վերանորոգման համար: Համաձայն որոշման՝ ևս 600 մլն դրամ նախատեսված է Շիրակի մարզի Գետափի կրթահամալիրի կառուցման նպատակով:

Կապահովվի կրթական և մշակութային հաստատությունների շենքային պայմանների և գույքային հագեցվածության բարելավումը

Գործադիրի մեկ այլ որոշմամբ վերաբաշխում է կատարվել 621,746.0 հազար դրամ գումարի չափով՝ կրթական և մշակութային հաստատությունների շենքային պայմանների և ենթակառուցվածքների բարելավման նպատակով։

Որոշման համաձայն՝ կրթության գծով կատարվող կապիտալ ծախսերը կազմում են շուրջ 359․3 մլն ՀՀ դրամ: Կրթական մի շարք հաստատություններում նախատեսվում է ապահովել նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության, ինչպես նաև շինարարական աշխատանքները:

Մշակույթի գծով ծախսերը կազմում են շուրջ 262․5 մլն ՀՀ դրամ: Դրանք հիմնականում կուղղվեն հուշարձանների պեղումներին, պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությանը, ինչպես նաև ամրակայմանն ու տարածքի բարեկարգմանը:

Որոշումների ընդունման արդյունքում կապահովվեն կրթական և մարզական դաստիարակության համար շենքային առավել բարենպաստ պայմաններ։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)