ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Համագործակցություն երիտասարդության ոլորտում՝ ԵՄ աջակցությամբ

Մարտի 7, 2025
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը Երևանի Գյոթե կենտրոնում մասնակցել են երիտասարդական կազմակերպությունների, ոլորտի փորձագետների ու երիտասարդների հետ հանդիպմանը:

Միջոցառումն անցկացվել է Գյոթե կենտրոնի կողմից իրականացվող «Աջակցություն մշակութային և երիտասարդական գործունեությանը» ծրագրի շրջանակում, որով նախատեսվում է Հայաստանում Եվրոպական միության աջակցությամբ ձևավորել «Երիտասարդական խորհուրդ» (ԵԽ):

Հանդիպումն անցկացվել է «Գործի՛ր. բացահայտի՛ր Երիտասարդական խորհուրդը» խորագրի ներքո, որի ընթացքում ներկայացվել են խորհրդի հայեցակարգը և նպատակները։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Հայաստան-ԵՄ բազմակողմ համագործակցության համատեքստում կարևորել է երիտասարդության ոլորտում համագործակցության խթանումը՝ ընդգծելով, որ Հայաստանում Եվրոպական միության աջակցությամբ «Երիտասարդական խորհուրդ» (ԵԽ) ձևավորելու նախաձեռնությունը կնպաստի երիտասարդների ձայնի բարձրացմանը միջազգային հարթակներում և ԵՄ-ի հետ երկխոսությանը երիտասարդությանը վերաբերող տարբեր հարցերի շուրջ:

«Օրերս Ազգային ժողովում ընդունվեց «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքը, որը հիմնաքարային նշանակություն ունի ոլորտի զարգացման համար: Նախատեսում ենք տարբեր ծրագրերի ընդլայնում, գործընկեր կառույցների հետ համագործակցային նոր աշխատանքներ, և Գյոթե կենտրոնի այս նախաձեռնությունը ևս կարևոր է այս համատեքստում»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:

Նրա ընդգծմամբ՝ պետության համար առաջնային է մարդկային կապիտալի զարգացումը, տարբեր ծրագրերում երիտասարդության մասնակցայնության բարձրացումը: Նախարարի տեղակալը նշել է, որ պետությունը խրախուսում է երիտասարդների կարողունակությունների բարելավումը՝ ակտիվ քաղաքացիություն ձևավորելու և նրանց ներուժը գործադրելու նպատակով:

Շեշտելով, որ ԿԳՄՍ նախարարության՝ ՀՀ մարզերում երիտասարդական կենտրոնների ստեղծման ծրագիրը միտված է երիտասարդական ներուժի բացահայտմանը և զարգացմանը, և այս համատեքստում Արթուր Մարտիրոսյանը վստահեցրել է, որ ԵՄ համագործակցությամբ իրականացվող «Երիտասարդական խորհուրդ» ծրագրում ներգրավված երիտասարդները հնարավորություն կունենան զարգացնելու իրենց կարողունակությունները, իրազեկ լինելու ոլորտի ընթացիկ գործընթացներից, բարձրացնելու իրենց հուզող հարցերը և այլն:

««Երիտասարդական խորհրդի» ստեղծումը կարևոր քայլ է ԵՄ-Հայաստան երիտասարդական կապերի ամրապնդման ուղղությամբ՝ նպաստելով ոլրտային ծրագրերում երիտասարդների մասնակցայնության բարձրացմանը: Երիտասարդների ակտիվ ներգրավվածության միջոցով «Երիտասարդական խորհուրդը» կօգնի հայ երիտասարդներին կերտել իրենց ապագան և նպաստել ավելի ներառական և բարեկեցիկ հասարակության ձևավորմանը»,- ողջույնի խոսքում ասել է Վասիլիս Մարագոսը:

«Երիտասարդական խորհուրդ» ձևավորելու նախաձեռնությունը նպատակ ունի հարթակ ձևավորել հայ երիտասարդների և երիտասարդական կազմակերպությունների համար՝ ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերում նրանց մասնակցությունը խթանելու և նոր հնարավորություններ ապահովելու առումով:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)