ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հանդիպում՝ նվիրված Հայաստանի՝ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի ՄԵԴԻԱ բաղադրիչին միանալու գործընթացին

Մարտի 7, 2025
Մշակութային լուրեր

«Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակում օրերս անցկացվել է հանդիպում՝ նվիրված Հայաստանի՝ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի ՄԵԴԻԱ բաղադրիչին միանալու գործընթացին։ Հանդիպումը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ, ԲՏԱ նախարարությունների, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի, ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչները, «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակի անձնակազմը, մեդիա ոլորտի փորձագետներ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են գործընթացի հաջող իրականացման համար անհրաժեշտ քայլերը, ինչպես նաև տեսալսողական ոլորտի ներկայացուցիչների համար նախատեսվող հնարավորությունները։

Հանդիպման առանցքային թեման ՄԵԴԻԱ բաղադրիչին Հայաստանի անդամակցության ընթացակարգը և անհրաժեշտ քայլերն էին, այդ թվում՝ օրենսդրական բարեփոխումների տեսանկյունից։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է «Ստեղծագործ Եվրոպայի» մեդիա բաղադրիչին անդամակցությունն ինչպես տեսալսողական մեդիայում ներառված դերակատարների համար զարգացման հնարավորությունների ընդլայնման, այնպես էլ քաղաքացիական հասարակության զարգացման տեսանկյունից։ Քննարկման արդյունքներով նախանշվել է անդամակցության ճանապարհային քարտեզը, ձևավորվել է աշխատանքային խումբ, որում կընդգրկվեն նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության աջակցությամբ ներգրավված տեսալսողական ոլորտի փորձագետներ։

Նախարարի տեղակալը նաև կարևորել է փորձագետների ներգրավումը ոչ միայն «Ստեղծագործ Եվրոպայի» մեդիա բաղադրիչին անդամակցության, այլև ՀՀ-ի և ԵՄ-ի միջև գործող Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի հնարավոր այլ դրույթների կյանքի կոչման տեսանկյունից: Ըստ այդմ՝ քննության կենթարկվեն ոչ միայն տեսալսո­ղա­կան մեդիայի, այլև կինոյի, մտավոր սեփականության պաշտպանության հետ կապված օրենքները, որպեսզի համապատասխան ոլորտներում ՀՀ օրեսնդրությունն առավելագույն մոտարկվի տվյալ ոլորտները կանոնակարգող եվրոպական դիրեկ­տիվներին։

Հիշեցնենք, որ Հայաստանը Եվրոպական Միության «Ստեղծագործ Եվրոպա» շրջանակային ծրագրին մասնակցում է դեռևս 2016 թվականից: 2021 թվականից մեկնարկել է նշյալ ծրագրի «Մշակույթ» բաղադրիչի երկրորդ շրջափուլը, որը գործելու է մինչև 2027 թվականը։ Ծրագրի շնորհիվ միայն 2023-24 թվականին մշակույթի ոլորտի 100 անհատ և 30 կազմակերպություն ներկայացրել են հայտադիմումներ, որոնցից 30 անհատ և 10 կազմակերպություն ստացել են աջակցություն, իսկ մեդիա բաղադրիչին անդամակցության շնորհիվ հնարավոր կլինի օգտվել նաև կինոատադրության և տեսալսողական ոլորտի ներկայացուցիչները։

ԵՄ «Ստեղծագործ Եվրոպա» շրջանակային ծրագիրը մշակույթի ոլորտում ԵՄ ամենամեծ ծրագիրն է:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)