ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ընտանիք-25. Պատմությունը շարունակվում է...

Սեպտեմբերի 30, 2016
Պաշտոնական

Սեպտեմբերի 24-ին կրթության և գիտության նախարարության Գյումրու «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում անցկացվեց Հայաստանի Հանրապետության անկախության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման և «Ընտանիք» կենտրոնի 25- ամյակներին նվիրված տոնակատարություն:

1991 թվականին հիմնադրված «Ընտանիք» կենտրոնը հետաղետյալ Գյումրի քաղաքում առաջիններից էր, որ նվիրվեց դեռահասների հիմնախնդիրների լուծմանը: Հիմնադիր տնօրեն Քնարիկ Ահարոնյանի ջանքերով ազգանվեր առաքելությանը ներգրավվեցին բարերարներ, ովքեր, անկախ ազգությունից, միավորվեցին դեռահասների կրթության համար նպաստավոր պայմաններ ստեղծելու գաղափարի շուրջ:

Հոբելյանական տարելիցին ներկա էին կենտրոնի կայացման պատմության մեջ իրենց ավանդն ունեցած հայ և օտարազգի բարերարներ՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի նախկին նախագահ, «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը, խորհրդարանական խորհրդատու-օգնական, Ֆրանսիայի Սեն Շամոն քաղաքային խորհրդի անդամ Էմանուել Մանդոնը, SPFA ֆրանսիական կազմակերպության Արցախում և Հայաստանում շինարարական ծրագրերի պատասխանատու Ժակ Մաթոսյանը, ՀՀ Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր, «Հայուրալսիբշին» նախագծային-շինարարական միավորման պետ, հետաղետյալ Գյումրի քաղաքի շինարարական աշխատանքների համակարգող Լ. Պոլոնսկին, Ազգային ժողովի պատգամավոր Ս. Ավետիսյանը, ԿԳ նախարարի խորհրդական Ա. Աղբալյանը, ԿԳՆ մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ Ա. Պետրոսյանը, Գյումրու քաղաքապետ Ս. Բալասանյանը, մարզային իշխանությունների, համագործակցող կազմակերպությունների ներկայացուցիչներ, կրթական և մշակութային օջախների տնօրեններ, հոգևոր այրեր, մանկավարժներ, ծնողներ և սաներ: Տոնակատարությանն իրենց մասնակցությունն էին բերել նաև Արցախի, Ջավախքի երգի և պարի համույթները:

Տոնական միջոցառման նպատակն էր ներկայացնել «Ընտանիք» կենտրոնի 25 տարիների ընթացքում ձեռք բերած նվաճումները, Շիրակի մարզում ազգային արհեստի և արվեստի պահպանման ու զարգացման, մշակութային կյանքի աշխուժացման գործընթացում կենտրոնի դերն ու կարևորությունը: 
Տոնական միջոցառումը մեկնարկեց կենտրոնի բակում տեղադրված, ժողովրդի ցավը վերապրած և նոր կյանքի սկիզբը խորհրդանշող Երախտագիտության հուշակոթողի, հոբելյանական ցուցահանդեսի, վերելակի շահագործման, Հայոց այբուբենի խորաքանդակի, «Մեսրոպյան Այբուբեն» ընթերցասրահի բացման արարողություններով:
Հանդիսավոր արարողության ընթացքում տնօրեն Ա. Մինասյանը «Ընտանիք» կենտրոնի կայացման գործում ներդրում ունեցող անձանց՝ բարերարներին, համագործակցող կազմակերպություններին, կենտրոնի բազմավաստակ մանկավարժներին հանձնեց Երախտագիտության հուշակոթողի մանրակերտ և պատվոգիր, Գյումրի քաղաքի և Շիրակի մարզի գյուղական համայնքների դեռահասների կրթամշակութային դաստիարակությանն աջակցելու, բարոյահոգեբանական զորակցություն և բարի կամք դրսևորելու համար:

Նախարարի խորհրդական Ա. Աղբալյանը ընթերցեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի ուղերձը՝ հղված «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի հիմնադրման 25-ամյակի հանդիսավոր մասնակիցներին: Կրթության և գիտության ոլորտում ներդրած մեծագույն ավանդի համար կենտրոնի տնօրեն Արթուր Մինասյանը, բարերարներ Ժակ Մաթոսյանը և Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը պարգևատրվեցին ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով՝ «Ոսկե հուշամեդալով», իսկ ֆրանսիացի բարերար Էմանուել Մանդոնը և «Սեդրիկ Մարտեն» հիմնադրամի նախագահ Ժակ Մարտենը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրով:
Տոնակատարության ընթացքում, միջազգային նկարչական և կիրառական արվեստի մանկապատանեկան մրցույթների մասնակից և առաջին մրցանակային տեղ գրաված կենտրոնի 11 սանի հանձնվեցին դիպլոմներ:

Մեծարվեցին նաև նույն հարկի տակ գործող Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի շրջանավարտներ, ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Ռաֆայել Հովհաննիսյանը, <Տանկային երկամարտ -2014> միջազգային մրցույթի փոխչեմպիոն, «Մարշալ Բաղրամյան» շքանշանակիր Սանասար Ծառուկյանը, «Մարշալ Բաղրամյան» շքանշանակիր Արտյոմ Մուրադյանը, <Դրաստամատ Կանայան> շքանշանակիր Վառլամ Սիմոնյանը, «Անդրանիկ Օզանյան» շքանշանակիր Ռազմիկ Հովհաննիսյանը, «Վազգեն Սարգսյան» շքանշանակիր Էդգար Մկրտչյանը:
Միջոցառումն ավարտվեց տոնական համերգով:

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…