ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Պարզաբանում Գառնիի 3-րդ դարի բաղնիքի վերականգնման վերաբերյալ

Մարտի 11, 2025
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Գառնու տաճարի բաղնիքի վերականգնման նպատակով համագործակցում է Իտալիայի առաջատար վերականգնող մասնագետների հետ։

Նախարարության նախաձեռնությամբ պետական հատկացումներով պատվիրվել է վերականգնման նախագիծ։ 2019 թ․ իտալացի վերականգնող ճարտարապետ Լուչիո Սպեկայի կողմից կազմվել և նախարարություն է ներկայացվել «Գառնիի բաղնիքի արժևորման և վերականգնման նախագիծ», որով նախատեսվում է խճանկարի ամրակայում և վերականգնում, ինչպես նաև ծածկի փոխարինում՝ արդի ճարտարապետական լուծումներով։ Հաշվի առնելով Գառնիի տաճարի և բաղնիքի կարևորությունը և նախագծի հեղինակի կողմից առաջարկված մեթոդաբանությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը բանակցություններ է սկսել իտալական կողմի հետ և 2024 թ․ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանում Իտալիայի դեսպանության աջակցությամբ խճանկարի վերականգնման աշխատանքներն իրականացնել «L’Opificio delle Pietre Dure» ինստիտուտի կողմից։ Վերջինս Իտալիայի մշակույթի նախարարության մասնագիտացված կառույցն է մոնումենտալ արվեստի հետազոտման ​​և վերականգնման ոլորտում:

Նախագծի շրջանակում նշյալ ինստիտուտի մասնագետները 2024 թ․ տեղում իրականացրել են չափագրման աշխատանքներ, իսկ 2025 թվականի ապրիլ-մայիս ամիսներին պլանավորված է մասնագետների այց Հայաստան՝ աշխատանքները շարունակելու և փորձանմուշներ վերցնելու նպատակով։ Խճանկարի վերականգնման և ծածկի փոխարինման աշխատանքները կմեկնարկեն 2025 թ.։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…