ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Շարունակվում են «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային փուլերը

Մարտի 11, 2025
Սպորտային լուրեր

Շարունակվում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային՝ նախընտրական փուլերը:

ՀՀ Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Սյունիքի և Տավուշի մարզերից բացի համայնքային փուլերն ավարտվել են նաև Երևանի 12 վարչական շրջաններում և Վայոց ձորի մարզում:

ՀՀ մյուս համայնքներում առաջին փուլի անցկացման ժամկետները՝ ստորև.

Գեղարքունիքի մարզ – մարտի 1-16-ը,

Լոռու մարզ – մարտի 3-21-ը,

Արարատի մարզ – մարտի 17-20-ը,

Շիրակի մարզ – մարտի 24-28-ը:

«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերն անցկացվում են դպրոցականների շրջանում բասկետբոլի մասսայականացման, առողջ ապրելակերպի քարոզման և տաղանդավոր ու հեռանկարային մարզիկների հայտնաբերման նպատակով:

Ըստ կանոնակարգի՝ խաղերն անցկացվում են 2 տարիքային խմբերով՝ 10-12 տարեկան (5-6-րդ դասարաններ) և 13-15 տարեկան (7-9-րդ դասարաններ) դպրոցականնների թիմերի միջև 4 փուլով՝

  • 1-ին փուլ՝ համայնքային (նախընտրական) – անցկացվում է համայնքներում և Երևանի վարչական շրջաններում՝ փետրվար-մարտ ամիսներին: Յուրաքանչյուր համայնքից և Երևան քաղաքի վարչական շրջաններից հաջորդ փուլ են անցնում առաջին տեղեր գրաված թիմերը:

  • 2-րդ փուլ՝ մարզային – անցկացվում է մարզերում և Երևանում՝ մարտ-ապրիլ ամիսներին: Յուրաքանչյուր մարզից հաջորդ փուլ են անցնում առաջին և երկրորդ տեղեր գրաված թիմերը, իսկ Երևան քաղաքի յուրաքանչյուր վարչական շրջանից՝ առաջին տեղ գրաված թիմը (10 թիմ):

  • 3-րդ փուլ՝ միջմարզային – կանցկացվի գլխավոր մրցավարական հանձնաժողովի կողմից որոշված ՀՀ տարբեր քաղաքներում ապրիլ-մայիս ամիսներին՝ մարզերի և Երևան քաղաքի 30 թիմի միջև:

  • 4-րդ փուլ՝ եզրափակիչ (փլեյ օֆֆ) – կանցկացվի Երևանում մայիս-հունիս ամիսներին ՝ 16 թիմի միջև:

Մինչև 50 աշակերտ ունեցող դպրոցներին հնարավորություն է ընձեռվել երեք դպրոցով մեկ միասնական թիմ ձևավորել:

«Դպրոցականների բասկետբոլի լիգան» անցկացվում է ՀՀ մարզերի 39 քաղաքում (տարածաշրջաններում) և Երևանի 10 վարչական շրջաններում՝ մասնակից դարձնելով բոլոր վարչական շրջաններին:

4-րդ փուլում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցների յուրաքանչյուր թիմ պարգևատրվում է ԿԳՄՍՆ հավաստագրերով, գավաթներով, մեդալներով և դրամական պարգևներով: 1-ին տեղ գրաված դպրոցը պարգևատրվում է 4,000,000 ՀՀ դրամով, 2-րդ տեղը՝ 2,500,000 ՀՀ դրամով, 3-րդ տեղը՝ 1,500,000 ՀՀ դրամով: Պարգևատրվում են նաև դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչները՝ 1-ին տեղ՝ 700,000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 500,000 ՀՀ դրամ, 3-րդ տեղ 300,000 ՀՀ դրամ: Մրցաշարի հաղթող թիմերի աշակերտները պարգևատրվում են դրամական մրցանակներով՝ 1-ին տեղ (9 աշակերտ)՝ 150,000-ական ՀՀ դրամ, 2-րդ տեղ (9 աշակերտ)՝ 100,000-ական ՀՀ դրամ, 3-րդ տեղ (9 աշակերտ)՝ 75,000-ական դրամ: Հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)