ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Դանիել Դանիելյանը հետևել է «Ճպուռն ու մրջյունը» բալետային ներկայացման փորձին

Մարտի 12, 2025
Մշակութային լուրեր

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը Երևանի պարարվեստի պետական քոլեջի հետ համագործակցությամբ պատրաստվում է «Ճպուռն ու մրջյունը» բալետային ներկայացման առաջնախաղին։

Համատեղ բեմադրության փորձին այսօր հետևել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։

Դանիել Դանիելյանը փորձի դիտումից հետո կարևորել է այն փաստը, որ Երևանի պարարվեստի պետական քոլեջի սաները հնարավորություն ունեն բալետային ներկայացմամբ հանդես գալու Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում:

««Ճպուռն ու մրջյունը» բալետային ներկայացմամբ, բացի գեղարվեստական և գեղագիտական արժեքի ստեղծումից, քոլեջի սաների համար նաև կրթական շղթայի և մասնագիտական գործունեության ապահովման մեծ հնարավորություն է ստեղծվում: Անչափ կարևոր է, որ քոլեջի սաները կրթական գործընթացին զուգահեռ տեսնեն նաև մասնագիտական աճի, առաջխաղացման հնարավորություններն ու հարթակները։ Դասական արվեստի ճանապարհը դյուրին չէ, և երեխաները վաղ տարիքից պետք է հասկանան, թե իրենց ընտրած ուղին ուր կարող է տանել, և ինչի կարող են հասնել: Պետական երկու կառույցների՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Երևանի պարարվեստի պետական քոլեջի համագործակցությունն այս առումով, իսկապես, շատ կարևոր է: Այս գործակցությամբ նշյալ կառույցները մասնակցում են պետության կողմից ամրագրված մշակույթի ռազմավարության իրացման գործընթացին: Նախագծի միջոցով հանրահռչակվում է նաև հայկական երաժշտությունը. տարիներ առաջ «Ճպուռն ու մրջյունը» բալետային ներկայացման համար Ստեփան Լուսիկյանի հեղինակած այս հրաշալի ստեղծագործությունը նորից կհնչի բեմում: Բեմադրության ընտրությունը պատահական չէ, քանի որ այն աշխատասիրության և համատեղ աշխատանքի միջոցով բարիք ստեղծելու ուղերձներ է փոխանցում: Վստահ եմ, որ «Ճպուռն ու մրջյունը» բալետային ներկայացումը շատ կսիրվի ոչ միայն երեխաների և պատանիների, այլև մեծահասակների կողմից»,- նշել է Դանիել Դանիելյանը:

Երևանի պարարվեստի պետական քոլեջի տնօրեն, բեմադրող բալետմայստեր և լիբրետոյի հեղինակ Դավիթ Գալստյանի խոսքով՝ այն ամբողջովին նոր ներկայացում է Ստեփան Լուսիկյանի երաժշտությամբ. «Կարծում եմ՝ շատ գեղեցիկ մանկական բալետային ներկայացում է ստացվել, որը նոր շունչ է հաղորդելու մեր բալետային կյանքին և իր ուրույն տեղն է ունենալու Օպերայի և բալետի թատրոնի խաղացանկում: Ներկայացման մեջ ընդգրկված են պարարվեստի քոլեջի ավելի քան 70 սաներ: Բեմադրել եմ 2 ոճով՝ ժամանակակից պար (մրջյուններ) և բալետ (ճպուռներ, բզեզներ, անտառի բնակիչներ): Կարծում եմ՝ այս հակադրությունը հետաքրքրությամբ կընդունվի հանդիսատեսի կողմից: Բեմի ձևավորումը, զգեստները, 3D անիմացիան մեզ և մեր փոքրիկներին տանելու են հեքիաթային աշխարհ»:

Նշենք, որ «Ճպուռն ու մրջյունը» բալետային ներկայացումն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի՝ 2025 թվականի առաջին առաջնախաղն է։ Ստեփան Լուսիկյանի հրաշալի երաժշտությամբ այս բալետային ներկայացումը բեմադրվել է դեռևս 90-ական թվականներին՝ անվանի բալետմայստեր Մաքսիմ Մարտիրոսյանի կողմից: 30 տարի անց մաեստրո Դուրգարյանի նախաձեռնությամբ նորից բեմ է բարձրանում «Ճպուռն ու մրջյունը» բալետային ներկայացումը:

«Ճպուռն ու մրջյունը» մանկական բալետ է 2 գործողությամբ: Կոմպոզիտորը Ստեփան Լուսիկյանն է, երաժշտական ղեկավար և դիրիժոր՝ Կարեն Դուրգարյան (ՀՀ վաստակավոր արտիստ), դիրիժորներ՝ Աթանես Առաքելյան, Ռաֆֆի Միքայէլեան, բեմադրող բալետմայստեր և լիբրետոյի հեղինակ՝ Դավիթ Գալստյան, բեմադրող նկարիչ՝ Ավետիս Բարսեղյան (ՀՀ վաստակավոր արտիստ), զգեստների նկարիչ՝ Ռուբինէ Հովհաննիսյան, լուսային ձևավորումը՝ Եվգենի Գանզբուրգի, 3D անիմացիան՝ Վահան Հովհաննիսյանի:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Հարցադրումը՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…