ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Բելգիայի հայկական կիրակնօրյա դպրոցների աշակերտները Վենետիկում ծանոթացել են հայկական հարուստ ժառանգությանը

Մարտի 13, 2025
Լուրեր կազմակերպություններից

Բելգիայի «Նարեկ» հայկական կրթամշակութային միության և Վենետիկի Կա'Ֆոսկարի համալսարանի հետ համագործակցությամբ առաջին անգամ իրականացվել է հայագիտական կրթական ծրագիր՝ «Հայկական հետքը Վենետիկում» խորագրով:

Ծրագիրը կյանքի է կոչվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից նախորդ տարվա ամռանը կազմակերպված Համահայկական կրթական 11-րդ խորհրդաժողովի արդյունքում, որին, ի թիվ սփյուռքի համայնքներում ազգային կրթության և դաստիարակության խնդիրներով զբաղվող տարբեր կառույցների, մասնակցել են նաև Կա՛Ֆոսկար համալսարանի և «Նարեկ» հայկական կրթամշակութային միության ներկայացուցիչները:

Ծրագրի շրջանակում Բելգիայի հայկական կիրակնօրյա դպրոցների աշակերտներին ընձեռվել է բացառիկ հնարավորություն՝ ծանոթանալու և ուսումնասիրելու Վենետիկի հայկական հարուստ ժառանգությունը։ Աշակերտներն այցելել են Սուրբ Ղազար կղզի՝ Մխիթարյան միաբանություն, Սուրբ Խաչ եկեղեցի, ինչպես նաև Վենետիկի Կա’Ֆոսկարի համալսարան:

«Այս նախաձեռնությունն իր տեսակի մեջ առաջինն է և մեծ նշանակություն ունի սփյուռքի հայ երեխաներին հայկական ժառանգությանը ծանոթացնելու տեսանկյունից։ Այն նպատակ ունի նոր կամուրջներ ստեղծել՝ ամրապնդելով հայապահպանության և կրթության ոլորտում համագործակցությունը եվրոպական առաջատար կրթական հաստատությունների հետ»,– նշել է «Նարեկ» հայկական կրթամշակութային միության նախագահ Արտակ Ժամհարյանը:

Վենետիկի Կա'Ֆոսկարի համալսարանի պրոֆեսոր Սոնա Հարությունյանը մասնակիցներին ներկայացրել է «Հայերի Վենետիկը» թեմայով դասախոսություն՝ անդրադառնալով հայերի դերակատարությանը Վենետիկի զարգացման և բարգավաճման գործում:

«Մենք մեծապես կարևորում ենք այս նախաձեռնությունը, որը կյանքի է կոչվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կազմակերպած Հայաստան-Սփյուռք համահայկական 11-րդ կրթական խորհրդաժողովի ընթացքում ձեռք բերված համաձայնության արդյունքում։ Դարեր շարունակ Վենետիկը եղել է հայկական մշակութային կարևոր կենտրոններից մեկը, և նման ծրագրերը բացառիկ հնարավորություն են նոր սերունդներին ծանոթացնելու մեր պատմության և մշակույթի կարևորագույն էջերին», – ընդգծել է պրոֆեսոր Սոնա Հարությունյանը:

Նշենք նաև, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Օտարերկրյա պետություններում հայերենի և հայագիտական առարկաների դասավանդում» ծրագրի շրջանակում Կա՛Ֆոսկար համալսարանում ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվում են հայագիտական դասընթացներ և հետազոտական ծրագրեր:

ԿԳՄՍ նախարարության կողմից երկու տարին մեկ կազմակերպվող Համահայկական կրթական խորհրդաժողովները նպատակ ունեն քննարկել արտերկրում հայկական կրթօջախների հիմնահարցերը, հստակեցնել կրթության ոլորտում պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերը, զարգացնել համագործակցությունը սփյուռքում գործող կառույցների միջև: 2024 թվականի օգոստոսին Հայաստանում կազմակերպված համահայկական 11-րդ կրթական խորհրդաժողովին մասնակցել է 15 երկրի շուրջ 100 պատվիրակ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)