Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մատենադարանի նիստերի դահլիճում մասնակցել է Կրթության գերազանցության ազգային ծրագրին (ԿԳԱԾ) նվիրված միջոցառմանը, որի ընթացքում ամփոփվել է ծրագրի անցած ճանապարհը, ազդարարվել է «Արարատյան բակալավրիատ» նոր կրթական ծրագրով դպրոցների ցանցի ստեղծման մեկնարկը, և ներկայացվել են այդ ծրագրին միացող առաջին դպրոցները՝ Հանրապետության մարզերից և Արցախից:Միջոցառման շրջանակներում Նախագահը շնորհակալագրեր է հանձնել Արարատյան բակալավրիատի դպրոցական ցանցի ստեղծմանը մասնակցություն բերած և առարկայական քննություններում բարձր արդյունքներ արձանագրած Արարատյան բակալավրիատի թեկնածու լավագույն դպրոցներին:
Հանրապետության Նախագահը ողջունել է միջոցառման մասնակիցներին և շնորհավորել բոլոր այն ուսուցիչներին ու կրթական հաստատություններին, որոնք որակավորվել են Արարատյան բակալավրիատի շրջանակում:
«Այս ծրագրի գործադրմամբ մենք կարևոր քայլ ենք կատարում դպրոցական կրթության հաստատված և բարձր միջազգային չափանիշներ ներդնելու ուղղությամբ:
Տարիներ շարունակ մենք խոսել ենք այն մասին, որ Հայաստանի ապագայի համար ամենակարևորը կարող են լինել լավագույն կրթությունը, գիտելիքահենք տնտեսությունը և բարձր տեխնոլոգիաները: Ես կարծում եմ, որ այս առումով մենք վաղուց ձևավորել ենք համաձայնություն, հասարակական կարծիք, և այդ նպատակների շուրջ այլևս մեր հասարակության մեջ տարաձայնություններ չկան:
Այսօր Արարատյան բակալավրիատի միջոցով մենք տալիս ենք պատասխանն այն հարցի, թե ինչպես է անհրաժեշտ իրականացնել այս վեհ և լավ նպատակը: Սա կրթության գերազանցության ազգային ծրագիր է, ուստի այն հետևողականորեն մենք ներդնելու ենք մեր հանրապետությունով մեկ: Այսօր, փաստորեն, մենք ազդարարեցինք այդ աշխատանքի առաջին փուլի մեկնարկը:
Արարատյան բակալավրիատի միջոցով մենք պետք է լուծենք նաև կարևոր սոցիալական խնդիր: Ակնհայտ է, որ վերջին տարիների ընթացքում ձեռնարկատիրական լուրջ գործունեություն է ծավալվել նաև կրթության ոլորտում, և արդեն իսկ ձևավորվել են մի շարք դպրոցներ, որոնք վարում են շատ եռանդուն մարքեթինգային և գովազդային քաղաքականություն:
Մենք պետք է ամենայն ուշադրությամբ հետևենք այս գործընթացին, վերահսկենք պետական դպրոցների շուրջ տեղի ունեցող այդ գործընթացները պետք է լինեն կրթության նախարարության, մեր հասարակության ուշադրության ամենակենտրոնում, որովհետև հաճախ այս մրցակցությունը լինում է ոչ ազնիվ, ոչ առողջ, իսկ գովազդը երբեք չպետք է կառուցվի մեկը մյուսին թերագնահատելու հենքի վրա:
Անվճար պետական դպրոց՝ բնավ չի նշանակում վատ դպրոց, իսկ վճարովի դպրոց՝ միանշանակ, չի նշանակում, որ այդ դպրոցում տալիս են անհրաժեշտ գիտելիքներ: Չափանիշներ պետք է լինեն այս ամբողջ համակարգը գնահատելու համար: Մենք պետք է մեծ ջանքեր գործադրենք, որպեսզի կարողանանք օժանդակել այն ճիգերին, որ տեղի ունեն մեր մարզերում և, հատկապես, դպրոցներում, որովհետև գաղտնիք չէ, որ մեր մարզային դպրոցներն ունեն նյութատեխնիկական բազայի ավելի լուրջ խնդիր, քան Երևանի դպրոցները: Մենք այս աշխատանքը պետք է շարունակենք՝ հաստատ համոզված լինելով, որ մեր կրթական համակարգը, մեր դպրոցական համակարգը միայն Երևանի վրա հենված չէ:
Մենք պետք է կարողանանք ստեղծել այնպիսի կրթական համակարգ, որ լինի մրցունակ և պահանջված՝ մրցունակ, պահանջված նաև մեր այն հայրենակիցների համար, ովքեր ապրում են Հայաստանից դուրս, և նրանք ցանկություն պետք է ունենան կրթություն ստանալ հայրենիքում՝ Հայաստանում, և սա էլ կլինի, երևի թե, հայրենադարձության բաղադրիչներից մեկը:
Սիրելի՛ բարեկամներ,
Կրկին շնորհավորում եմ բոլոր ուսուցիչներին և կրթական հաստատությունների ողջ անձնակազմին հաջողության կապակցությամբ: Իհարկե, շնորհակալություն եմ հայտնում հատկապես Տեր Մեսրոպին և նրա թիմի անդամներին, որովհետև հսկայական ջանքեր գործադրվեցին: Բայց ուզում եմ առանձնապես շնորհակալություն հայտնել այն ուսուցիչներին, ովքեր առանց որևէ բարդույթների եկան և հաստատեցին իրենց գիտելիքների բարձր մակարդակը: Այո՛, հանձնեցին քննություններ, և այստեղ ամոթալի որևէ բան չկա, այստեղ անվստահության խնդիր չկա: Ընդհանրապես մեր պետական կառավարման համակարգում ևս այդպիսի քննությունները պետք է լինեն պարտադիր և պետք է լինեն պարբերաբար, որովհետև մասնագիտությունը ևս շարունակաբար ստացվող գիտելիքների մի ամբողջություն է: Բայց խոսքը այստեղ այլ բանի մասին է. ուզում եմ ասել, սիրելի՛ ուսուցիչներ, որ դուք վերջնականապես կնքեցիք այն պարզ ճշմարտությունը, որ մեր կրթական համակարգը չի փլուզվել: Դուք պատասխան տվեցիք, և սա լավագույն պատասխանն է բոլոր այն հոռետեսներին, որ տարիներ շարունակ խոսում էին, ասում էին՝ Հայաստանի կրթական համակարգը փլուզվել է, մենք այլևս ուսուցիչներ չունենք և այլն և այլն:
Այստեղ շատ կարևոր բան ասաց կրթության նախարարը՝ կապված ապրիլյան պատերազմի հետ: Բոլորը խոսում են այն մասին, որ մեր 18 տարեկան զորակոչիկները ուղղակի գերազանց են ծառայում և պաշտպանում են մեր հայրենիքի սահմանները, բայց նրանք ընտանիքից բացի և, նույնիսկ առաջին հերթին, դպրոցում են ներծծում այդ գաղափարը: Ուստի, ես կարծում եմ՝ այստեղ նստած ձեզնից յուրաքանչյուրն ամեն անգամ դա պետք է շեշտի»,-մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում ասել է Նախագահ Սարգսյանը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…
Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…
<<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…
ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ