ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է պետության կողմից գերակա ճանաչված ուղղություններով բարձր կրթաթոշակ ստացող ուսանողներին

Մարտի 17, 2025
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների հետ, որոնք պետության կողմից գերակա ճանաչված մասնագիտություններով ամսական առնվազն 70 հազար դրամ կրթաթոշակ են ստանում:

Ծրագիրը մեկնարկել է նախորդ ուսումնական տարվանից. ծրագրի շահառու են ապագա մանկավարժները, որոնք ընտրել են ԲՏՃՄ առարկաների ուղղությունը, ինչպես նաև ագրարային մասնագիտություններով սովորող ուսանողները: Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի ընթացքին և բարելավմանը վերաբերող հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանն ու ՀԱԱՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը:

Նախարարը կարևորել է բուհերում գերակա ճանաչված մասնագիտություններով կրթության կազմակերպման արդյունավետությունը, որին էլ միտված է բարձր կրթաթոշակների քաղաքականությունը:

«Ծրագիրն ավելի արդյունավետ դարձնելու առումով շատ կարևոր է իրազեկել պոտենցիալ դիմորդներին, որ այս տարվա ընդունելության ժամանակ նրանք կարող են ընտրել հենց այս ուղղությունները և ձեռք բերել պետության համար ռազմավարական նշանակության որևէ մասնագիտություն: Այդպիսով՝ նրանք կարող են նպաստել թե՛ իրենց անձնային, թե՛ պետության զարգացմանը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ հորդորելով ծրագրից օգտվող ուսանողներին տարբեր միջավայրերում և հարթակներում պատմել իրենց ուսումնառության մասին:

Ժաննա Անդրեասյանն ուսանողներին խնդրել է ներկայացնել դիտարկումներ՝ հարակից կամ նույն մասնագիտացմամբ կրթությունը շարունակելու նպատակահարմարության, ծրագրի համար սահմանված առաջադիմության շեմի՝ ՄՈԳ-ի, այդ թվում՝ աշխատելու պարագայում կրթաթոշակից օգտվելու համար սահմանված նվազագույն շեմի և այլ հարցերի վերաբերյալ: Ժաննա Անդրեասյանն առաջարկել է նաև քննարկել կրթաթոշակային ծրագրի ավարտից հետո տվյալ մասնագիտությամբ և տվյալ ոլորտում աշխատելու պարտադիր պահանջ սահմանելու հարցը:

«Իհարկե, կարող ենք ենթադրել, որ համապատասխան որակավորումը ստանալուց հետո դուք հենց այդ ուղղությամբ էլ աշխատելու եք, բայց նման պահանջի ու պայմանի ամրագրումը պետական քաղաքականության տեսանկյունից կարևոր է: Տեսականորեն չի բացառվում, որ քաղաքացին կարող է ստանալ, օրինակ՝ քիմիայի ուսուցչի որակավորում, բայց այդ մասնագիտությամբ չի ուզենա աշխատել: Քանի որ ի սկզբանե նման պարտավորվածություն սահմանված չի եղել, պետությունը որևէ պահանջ ներկայացնել չի կարող: Ծրագիրը դեռ նոր է, իհարկե, պետք է նաև մոնիթորինգ անենք՝ հասկանալու, թե ծրագրով ուսումնառությունն ավարտած շրջանավարտների քանի տոկոսն է հետագայում աշխատելու իր մասնագիտությամբ»,- նշել է նախարարը՝ դիմելով ուսանողներին:

ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, ընդգծելով ծրագրի արդյունավետությունը, ներկայացրել է թվային տվյալներ, որոնք փաստում են ԲՏՃՄ մասնագիտություններով ընդունելության աճի մասին:

«2024-2025 թթ. համար հատկանշական է հատկապես «Ֆիզիկա» և «Քիմիա» մասնագիտություններով ուսանողների թվային աճը, քանի որ ամսական 70 հազար կրթաթոշակով հնարավոր է ոչ միայն ծածկել ուսման վարձը, այլև որոշակի փոքր ծախսեր հոգալ»,- ասել է ռեկտորը՝ հավելելով, որ գերակա ճանաչված մասնագիտություններով պետության կրթաթոշակային նոր քաղաքականությունը արդարացված է:

Ըստ նրա՝ 2024 թ. Մանկավարժական համալսարանն ավարտել է ինստիտուցիոնալ հավատարմագրումը և այժմ նախապատրաստվում է մասնագիտական հավատարմագրման, ինչը ենթադրում է բոլոր մասնագիտությունների ծրագրային վերանայումներ:

Հանդիպմանը ներկա ուսանողների խոսքով՝ պետության կողմից գերակա ճանաչված ուղղություններով կրթաթոշակի տրամադրումը լրացուցիչ խթան և մոտիվացիա է, բայց ոչ նախապայման՝ հենց այս ուղղություններով կրթությունը շարունակելու համար: Հատկապես մարզերից մայրաքաղաք եկած ուսանողների խոսքով՝ կրթաթոշակն իրենց համար լրացուցիչ ֆինանսական աջակցություն է:

Ուսանողները նաև ընդունելի են համարել ծրագրի ավարտից հետո տվյալ մասնագիտությամբ և տվյալ ոլորտում աշխատելու պահանջի սահմանումը՝ նշելով, որ լրացուցիչ երաշխիքները կարևոր են նաև հետագայում մասնագիտությամբ աշխատանք գտնելու առումով:

Ուսանողները նաև նշել են՝ սեփական օրինակով փորձել են ոգևորել իրենց համայնքի մի շարք այլ շրջանավարտների, որոնք այս տարի պատրաստվում են դիմել գերակա ուղղություններով մասնագիտություն ստանալու:

«Վստահ եմ՝ ձեր օրինակը շատերին կուղղորդի: Կրթաթոշակի համար ընտրված մասնագիտությունները պատահական չեն: Թե՛ ԲՏՃՄ առարկաներ դասավանդող ուսուցիչների, թե՛ գյուղատնտեսության ոլորտի մասնագետների շատ լուրջ պահանջարկ կա»,- խոսքն ամփոփելով՝ նշել է Ժաննա Անդրեասյանը:

Նշենք, որ պետության կողմից գերակա ճանաչված բնագիտական մանկավարժության կրթական ծրագրերով 2024-2025 ուսումնական տարում բուհ է ընդունվել 304 ուսանող՝ նախորդ ուսումնական տարվա համեմատ 21%-ով ավելի: Այս և ագրարային մի շարք մասնագիտությաւնների համար սահմանված ամսական առնվազն 70 հազար դրամ կրթաթոշակի ծրագիրը կգործի նաև գալիք ուսումնական տարում:

Ծրագրով խրախուսվում են պետության համար կարևորություն ներկայացնող մասնագիտություններով ուսումնառությունը և բարձր առաջադիմությունը: Ըստ կարգի՝ առաջին կուրսից հետո 80 տոկոսից բարձր ՄՈԳ ունեցողները կշարունակեն ստանալ 70 հազար դրամ կրթաթոշակ, իսկ 90 տոկոսից ավելի ՄՈԳ ունեցողները՝ 77 հազար դրամ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Հարցադրումը՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…