Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության ու էության ամենախոշոր փաստը, ինքնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը, պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին, հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին ու հոգեբանությունը:
Հ. Թումանյան
ՀՀ ԿԳՆ « Ընտանիք » մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում մայիսի 26-ին տեղի ունեցավ «Անաղարտ պահենք մեր մայրենին» խորագրով բաց դաս – միջոցառում, որը նվիրված էր մայրենի լեզվի միջազգային օրվան: Բաց դաս –միջոցառման նպատակն էր ներկայացնել մայրենի լեզվի դերը ազգապահպանման գործում, դեռահասների մեջ դաստիարակել հայրենասիրության, ազգասիրության որակներ, նրանց մեջ զարգացնել ոսկեղենիկ հայերենով հաղորդակցվելու, մայրենի լեզվի գեղեցկությունն ու սահունությունը պահպանելու ձգտում, ներշնչել օտար լեզու սովորելու, բայց մայրենին անաղարտ պահելու գաղափար: Միջոցառմանը ներկա էին մանկավարժներ, հյուրեր, ծնողներ և կենտրոնի այլ խմբակի սաներ:
Միջոցառումը սկսվեց Խ. Աբովյանի` «Ձե՛զ եմ ասում, ձե՛զ, հայոց նորահաս երիտասայք, ձե՛ր անունին մեռնիմ, ձե՛ր հոգուն ղուրբան, տասը լեզու սովորեցեք, ձե՛ր լեզուն, ձե՛ր հավատը ղայիմ բռնեցեք» հայտնի տողերով, որը յուրօրինակ պատգամ էր մատաղ սերնդին:
Անգլերեն լեզվի խմբակի սաները համառոտ կերպով ներկայացրեցին հայոց լեզվի զարգացման պատմությունը և հպարտությամբ խոսեցին պերճաշուք հայերենի մասին, որ ժառանգել են մեր մեծերից: Սահիկահանդեսի զուգակցությամբ և գեղեցիկ համադրմամբ սաները ներկայացրեցին նաև հայ և օտարազգի հայտնի մարդկանց արտահայտած մտքերը հայոց լեզվի մասին: Սաների խոսքը լի էր մայրենին «անաղարտ ու մաքուր» պահելու կոչերով ու պատգամներով, քանզի, ինչպես հայրենիքը, լեզուն ևս կարիք ունի ամենօրյա պաշտպանության:
Միջոցառման ընթացքում ազգագրական երգ ու պարի խմբակի սաները, իրենց հուզիչ և անկեղծ կատարմամբ, հանդիսատեսին մատուցեցին «Մեսրոպաշունչ հայոց տառեր» երգը: Իսկ հայրենաշունչ պարային բեմադրությունը հայրենասիրական և ազգագրական ոգով տոգորեց բոլոր ներկաներին, մեկ անգամ ևս ապացուցելով, որ հայի ուժը իր միասնության և համախմբվածության մեջ է:
Հայ լեզուն ավադվել է մեզ դարերի խորքից և, որպես ամրակուռ վահան, իր վրա է կրել ոսոխի բազմաթիվ հարվածները, բայց մնացել է անսասան: Թշնամու յաթաղանի ու հրի դեմ մեր լեզուն մագաղաթ ու մատյան է դարձել… Ու հայ ազգն այսօր հայ է մնացել միայն իր հավատքի ու հայոց լեզվի շնորհիվ…
Հ. Սահակյան
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:
Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ