ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նախարար Ժաննա Անդրեասյանը հետևել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մարզմանը

Մարտի 19, 2025
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հետևել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մարզմանը։

Հավաքականը նախապատրաստվում է ՈւԵՖԱ Ազգերի լիգայի 2024/2025 թթ. խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլի՝ Վրաստանի հավաքականի հետ առաջիկա հանդիպմանը:

ԿԳՄՍ նախարարը հաջողություն է մաղթել ֆուտբոլիստներին առաջիկա խաղում։ Նա զրուցել է նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար կազմի՝ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի և փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի հետ` հետաքրքրվելով թիմի նախապատրաստական մարզումների ընթացքից, թիմում տիրող մթնոլորտից: ԿԳՄՍ նախարարը հաջողություն է մաղթել Հայաստանի ազգային հավաքականին և հույս հայտնել, որ սեփական պատերն ու երկրպագուների աջակցությունը մեր ընտրանուն կօգնեն հասնել ցանկալի արդյունքի:

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը նշել է՝ թիմի տրամադրվածությունը լավ է, հավաքական հրավիրված բոլոր ֆուտբոլիստները պատրաստ են: Ֆեդերացիայի նախագահը նաև տեղեկացրել է՝ հավաքականի և ռուսական «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի առաջատար խաղացողներից Էդուարդ Սպերցյանը թեև վնասվածքի պատճառով բաց է թողնելու առաջիկա հանդիպումները, այդուհանդերձ, վաղը ժամանելու է Հայաստան՝ մարզադաշտից աջակցելու թիմակիցներին:

Հանդիպման ընթացքում ՀՖՖ նախագահը ներկայացրել է ազգային թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպին: Հայաստանի հավաքականը նիդերլանդցի մարզչի գլխավորությամբ առաջին հանդիպումը կանցկացնի մարտի 20-ին՝ սեփական հարկի տակ ընդունելով Վրաստանի ազգային թիմին: Խաղը կկայանա Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 21:00-ին: Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մարտի 23-ին Թբիլիսիում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)