ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Գեղարքունիքի մարզում մեկնարկել է «Թատերական երկամսյակ» խորագրով ծրագիրը

Մարտի 19, 2025
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Գեղարքունիքի մարզպետարանի հետ համագործակցությամբ արդեն երկրորդ տարին անցկացնում է «Թատերական երկամսյակ» ծրագիրը:

Ծրագրի շրջանակում Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում իրենց լավագույն ներկայացումներով հանդես են գալիս ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թատերական կազմակերպությունները:

Օրերս Լևոն Քալանթարի անվան պետական ​​դրամատիկական թատրոնի բեմում Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական ​​կոմեդիայի պետական ​​թատրոնը հանդես է եկել «Կնոջս անունը Մորիս է» կատակերգությամբ. ներկայացման ռեժիսոր՝ Հակոբ Ղազանչյանը, դերասաններ՝ Իշխան Ղարիբյան, Սամվել Դանիելյան, Հասմիկ Գևորգյան, Արթուր Պետրոսյան, Լարիսա Ղևոնդյան, Տիգրան Նահապետյան:

Ներկայացումը հանդիսատեսի կողմից ընդունվել է ջերմությամբ և բուռն ծափահարություններով:

Տեղեկացնենք, որ «Թատերական երկամսյակի» շրջանակում մարտի 22-ին Երևանի մնջախաղի պետական թատրոնը Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում հանդես կգա «Դեպի ներս» ներկայացմամբ (ռեժիսոր` Նաիրա Եդիգարյան):

Ծրագրի շրջանակում ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող նաև մյուս թատրոնները, մասնավորապես՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը, Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական, Հ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային, Երևանի խամաճիկների և Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոններն իրենց ներկայացումներով հանդես կգան Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Հարցադրումը՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…