ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հստակեցվում են 16-18 տարեկանների աշխատանքի անվտանգության պահանջները

Մարտի 20, 2025
Լուրեր կազմակերպություններից

Կառավարության այսօրվա նիստում ԿԳՄՍ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է աշխատանքի վրա հիմնված ուսուցման շրջանակում 16-18 տարեկան անձանց որոշակի աշխատանքներում ներգրավելու պայմանների սահմանմանը վերաբերող նախագիծը։

Առաջարկվող կարգավորումը բխում է նախորդ տարի ընդունված «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ՀՀ օրենքի կիրարկումից։

«Նոր օրենքով սահմանված են աշխատանքի վրա հիմնված ուսուցումն ինստիտուցիոնալ մոտեցում դարձնելու պայմանները՝ մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ: Ըստ էության՝ դուալ կրթության այս համակարգն ուսանողի համար հնարավոր է դարձնում զուգահեռ աշխատելն ու սովորելը։ Դուալ կրթության համակարգում ուսումնառության գործընթացը կազմակերպվում է գործատուի հետ համատեղ՝ աշխատավայրում»,- ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ գործընթացի պատշաճ կազմակերպման նպատակով անհրաժեշտ են սովորողների առողջապահական և անվտանգային կանոններն ապահովող պայմաններ:

«Աշխատավայրում ուսումնառության կազմակերպումն անհրաժեշտություն է համապատասխան գործնական հմտություններ ունեցող կադրերի պատրաստման համար։ Մեր խնդիրն է սահմանել կարգավորումներ․ թե՛ բժշկական զննումները, թե՛ անվտանգային պայմանների ապահովումը նախագծով տրված են: Օրենսդրությամբ արդեն իսկ ունենք կարգավորումների ցանկը. դրանք վերաբերում են տարբեր ոլորտների՝ հանքարդյունաբերությանը, քիմիական արդյունաբերությանը և այլն»,- ասել է նախարարը։

«Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքով սահմանվել է նաև հրահանգիչ ունենալու պահանջը, ըստ որի՝ մասնավոր տնտեսվարողի մոտ աշխատող անձը կարող է ներգրավվել ուսուցման գործընթացում՝ ուսանողին փոխանցելով գիտելիք և հմտություն։

Նախարարը նաև տեղեկացրել է՝ դուալ կրթություն այս պահին իրականացվում է 21 հաստատությունում՝ 27 մասնագիտությամբ. ցանկը հետզհետե ընդլայնվում է:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ մասնագիտական կրթության գրավչությունը հետզհետե բարձրանում է, ինչի մասին վկայում է այն փաստը, որ 2023-2024 ուսումնական տարում 9-րդ դասարանի շրջանավարտների շուրջ 30 տոկոսն ընտրել է ՄԿՈւ համակարգը:

Հարցի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելի կիրառումն ու զարգացումը շատ կարևոր են նաև տնտեսության աճը խթանելու առումով։ Այս համատեքստում նա կարևորել է ՄԿՈւ համակարգի զարգացումը հատկապես մարզերում՝ ընդգծելով, որ նախապատվությունը պետք է տալ տվյալ մարզում հեռանկարային համարվող տնտեսության ճյուղերը սպասարկող մասնագիտություններին։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Հարցադրումը՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…