ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Մուսաները» արվեստի XX միջազգային փառատոնին մասնակցելու հնարավորություն

Մարտի 25, 2025
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

Բուլղարիայի Սոզոպոլ քաղաքում 2025 թվականի հուլիսի 4-16-ը կանցկացվի «Մուսաները» արվեստի XX միջազգային երիտասարդական փառատոնը, որի նպատակն է արվեստի բնագավառում բացահայտել և զարգացնել տաղանդավոր երեխաներին ու երիտասարդներին։

Մրցույթին կարող են մասնակցել մենակատարներ, ինչպես նաև անսամբլներ ու արվեստի դպրոցներ, ակադեմիաներ, արվեստի ակումբներ, մշակույթի կենտրոններ։ Մրցույթը նախատեսված է 5-35 տարեկանների համար:

Փառատոնն անցկացվում է Բուլղարիայի Հանրապետության փոխնախագահ Իլիանա Յոտովայի հովանավորությամբ։ 3 նստաշրջանից բաղկացած փառատոնի ընթացքում մրցույթներ կանցկացվեն հետևյալ ուղղություններով`

  • հուլիսի 4-9-ը՝ «Պարարվեստ», «Ոչ ստանդարտ ձևեր» «Գեղարվեստական»,
  • հուլիսի 9-14-ը՝ «Երաժշտական ​​արվեստ», «Կերպարվեստ, կիրառական և ֆոտոարվեստ», «Թատրոն», «Կինո»,
  • հուլիսի 11-16-ը՝ Ֆոլկլորի աշխարհի գավաթ:

Գրանցվել կարելի է հետևյալ հղումով` https://muzite.org/en/registration/:

Փառատոնի տարբեր կատեգորիաների մասնակցության վճարի չափի վերաբերյալ տեղեկությունը հասանելի է https://muzite.org/en/participation-fees-sozopol/ հղումով: Հաղթողներին որոշում է հեղինակավոր ժյուրին: Փառատոնի մրցանակային ֆոնդը՝ 20 հազար բուլղարական լև, բաշխվում է բոլոր բաժիններում հաղթող ճանաչվածների միջև:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)