ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մարտի 27-ը՝ Թատրոնի միջազգային օր

Մարտի 27, 2025
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն, որտեղ հանրակրթական դպրոցների աշակերտների հետ «Թատերական շաբաթ» միջոցառումների շրջանակում մասնակցել է «Թատերադաս» խորագիրը կրող ծրագրին:

Նախարարին ուղեկցել է թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը: Ժաննա Անդրեասյանը ողջունել է դպրոցականներին ու «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի մասնակիցներին՝ նշելով, որ այս ծրագրի մասնակից լինելն առանձնահատուկ խորհուրդ ունի. ««Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագիրն իրականացնում ենք արդեն մի քանի տարի: Նպատակն է ծրագրի շրջանակում հնարավորություն ունենալ աշխատելու տաղանդավոր երեխաների հետ` նրանց տալով մասնագիտական կողմնորոշում, ուղղորդելով դեպի թատրոն ու թատերական մասնագիտություններ, դաստիարակելով թատրոնի լավ հանդիսատես: Թատրոնում լինելը որպես հանդիսատես և որպես բեմի աշխատող տարբեր զգացողություններ են: Վստահ եմ՝ այս ծրագրից հետո այլ զգացողություններով եք ներկա լինելու ներկայացումներին»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Ըստ նախարարի՝ ԿԳՄՍ նախարարությունը համոզված է՝ բոլոր երեխաները տաղանդավոր են, և կրթական համակարգն ու ծրագրերը պետք է բացահայտեն ու զարգացնեն նրանց տաղանդները:

«Այս ծրագիրը ևս միտված է զարգացնելու և խթանելու ձեր ստեղծագործ միտքը՝ հաղորդակցվելով ոլորտի փորձառուների հետ»,- ասել է նախարարը և շնորհավորել թատերարվեստի ներկայացուցիչներին Թատրոնի միջազգային օրվա առիթով:

Այնուհետև նախարար Ժաննա Անդրեասյանն աշակերտների հետ թատրոնի տարբեր հարթակներում հետևել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի նոր փուլի մասնակիցների փորձերին:

Ծրագրի մրցութային երկու փուլերը հաղթահարած 60 աշակերտներն աշխատում էին թատրոնի հինգ խմբերում։ Երեքշաբաթյա ինտենսիվ դասերի ընթացքում ստեղծված ներկայացումները հանդիսատեսին կներկայացվեն ապրիլի 5-ին։

Դպրոցականները «Թատերական շաբաթվա» շրջանակում շրջել են թատրոնում, ծանոթացել թատրոնի պատմությանը, ետնաբեմին, արտադրամասերին, ստացած տեղեկությունների և հարցերի միջոցով հարստացրել իրենց պատկերացումներն ու գիտելիքները թատերարվեստի վերաբերյալ:

Նշենք, որ «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի նոր փուլը մեկնարկել է 2025 թ. մարտի 18-ին։ Ծրագրի խմբերի ղեկավարներն են Արմեն Մարությանը, Արթուր Կարապետյանը, Արմեն Քուշկյանը, Գևորգ Դավթյանը, Հայկ Իսրայելյանը: Դասախոսներն են Լուսինե Կոստանյանը, Ռուզաննա Հախնազարյանը, Արաքսյա Մելիքյանը, Արինա Արարատյանը, Նարինե Իսրայելյանը:

Հիշեցնենք, որ «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագիրը մեկնարկել է 2019 թվականից և իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ` Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնությամբ: Այն նախատեսված է հանրապետության ավագ դպրոցների ու միջին մասնագիտական հաստատությունների աշակերտների համար և միտված է ամրապնդելու դպրոց-թատրոն կապը։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…