ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Վիքիակումբ՝ Ուրասարի հիմնական դպրոցում

Հունիսի 2, 2017
Դպրոցական անցուդարձ

Մայիսի 20-ին Ուրասարի հիմնական դպրոցում մեկնարկեցին Վիքիակումբի աշխատանքները. դպրոցի 6-րդ և 7-րդ դասարանների աշակերտները միացան հայերեն Վիքիպեդիան խմբագրողների բազմահազարանոց բանակին: Այսուհետ ուրասարցի աշակերտները ևս կունենան իրենց փոքրիկ ներդրումը օնլայն հանրագիտարանում հոդվածների, մասնավորապես Վիքիբառարանը խմբագրելու գործում: Ուսուցիչներ Նարեկ Հակոբյանի և Արմեն Մխեյանի օժանդակությամբ աշակերտները խմբագրեցին Վիքիբառարանի մի շարք բարբառային բառեր: