ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Վերջին զանգն Ուրասարում

Հունիսի 2, 2017
Դպրոցական անցուդարձ

Մայիսի 26-ին Հայաստանի դպրոցներում հնչեց Վերջին զանգը. բացառություն չէր նաև Ուրասարի հիմնական դպրոցը: Երեխաները մեծ հուզմունքով էին սպասել այդ օրվան և նախապատրաստվել ամենայն լրջությամբ: Վերջին զանգն արժանավորվեց նրանով, որ այս տարի առաջին անգամ այն անցկացվեց գյուղի ակումբում՝ երեխաների նախաձեռնությամբ: Պետք է նշել, որ ակումբը երբևէ չէր գործածվել նմանատիպ միջոցառումների համար և գտնվում էր անմխիթար վիճակում: Աշակերտների, ուսուցիչների և գյուղացիների ջանքերով կարճ ժամանակում ակումբը վերածվեց մաքուր և հաճելի վայրի, որտեղ սկսվեցին Վերջին զանգի նախապատրաստական աշխատանքները: Միջոցառումն անցավ մեծ ոգևորվածությամբ. հուզված էին բոլորը՝ թե՛ ուսուցիչները, թե՛ աշակերտները և թե՛ ծնողները: Երեխաներն անակնկալներ ունեին բոլոր ուսուցիչների համար. նրանցից յուրաքանչյուրն արժանացավ որևէ անվանակարգի և ստացավ «մրցանակ»: Շրջանավարտները գեղեցիկ երգեր և բանաստեղծություններ նվիրեցին ուսուցիչներին ու վերջին զանգի ղողանջի ներքո հրաժեշտ տվեցին ներկաներին: