ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ի գիտություն գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների ոլորտում աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների

Ապրիլի 3, 2025
Լուրեր կազմակերպություններից

Մեկնարկել է գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքները (R&D) որպես այդպիսին որակելու նպատակով հայտերի և դրան կից գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների ծրագրի ընդունումը (ՀՀ կառավարության 13.02.2025 թ. N 195-Ն որոշում):

Հայտը և ծրագիրը լրացվում են գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների ոլորտի ընկերությունների կողմից էլեկտրոնային եղանակով՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի private.hesc.am առցանց համակարգի միջոցով։

Հիշեցնենք, որ նշյալ որոշումը չի տարածվում ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող կիրառական գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքների վրա։

Հայտատուն համակարգում պետք է լրացնի հետևյալ տվյալները`

  • անվանումը՝ հայերեն և անգլերեն,

  • կազմակերպական-իրավական ձև (ՍՊԸ, ՓԲԸ, ԱՁ, ԲԲԸ, ՊՈԱԿ, ՈԱԿ),

  • գրանցման հասցե,

  • հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ),

  • տնօրենի անուն, ազգանուն, հայրանուն (Ա․Ա․Հ․),

  • էլեկտրոնային փոստի հասցե,

  • հեռախոսահամար,

  • գործունեության նկարագիր,

  • ծրագրի վերնագիր,

  • գիտական հետազոտության և փորձարարական մշակումների աշխատանքի անվանումը՝ ըստ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածով սահմանված տնտեսական գործունեության դասակարգչի նկարագրի,

  • գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների իրականացման ակնկալվող սկզբի և ավարտի օրը, ամիսը և տարին,

  • Հարկային օրենսգրքի ո՞ր հոդվածի, ո՞ր մասի, ո՞ր կետին (121-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետ, 123-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ, 150-րդ հոդվածի 1.1 մաս) համապատասխանության պարագայում է ներկայացվում,

  • համակարգի «Ֆայլեր» բաժնում զետեղված ձևով պահանջվող այլ տեղեկություններ և փաստաթղթեր։

Հայտատուի հայտը և ծրագիրը մասնագիտական հանձնաժողովի կողմից որպես գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքներ որակվելու դեպքում հայտատուն կկարողանա օգտվել ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված հետևյալ արտոնություններից. այդ թվում

  • շահութահարկի հաշվարկման նվազեցումներ,

  • ամորտիզացիոն մասհանումներ,

  • R&D իրականացնող մասնագետների նկատմամբ եկամտային հարկի 10% դրույքաչափի կիրառում։

Գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակելու համար նշյալ որոշմամբ սահմանվել է 5 հիմնական չափանիշ՝

  • նորույթի չափանիշ,

  • ստեղծարարության չափանիշ (ոչ բացահայտ հայեցակարգերի և հիպոթեզների վրա հիմնված լինելը),

  • վերջնարդյունքների անորոշության չափանիշ,

  • համակարգվածության չափանիշ (բովանդակային ծրագրումը և ֆինանսական նախահաշվարկը),

  • փոխանցելիության կամ վերարտադրելիության չափանիշ։

Համաձայն որոշման՝ հայտը և ծրագիրը լրացնելու նպատակով համակարգը հասանելի է դառնում յուրաքանչյուր եռամսյակի առաջին ամսվա առաջին աշխատանքային օրվանից մինչև տվյալ ամսվա վերջին աշխատանքային օրը։

Հայտի ուղարկման հնարավորությունը private.hesc.am համակարգի միջոցով կարգելափակվի ապրիլի 30-ին՝ Երևանի ժամանակով ժամը 18:00-ին։

Հարցերի դեպքում դիմել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ԲԿԳՔՎ փորձարարական մշակումների և ինովացիոն ծրագրերի բաժին, հեռախոս՝ 010-300-109 (+830)։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)