ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Շուրջ 525 մլն դրամ՝ դպրոցների շենքային պայմանների բարելավման և նախադպրոցական հաստատությունների գույքի ձեռքբերման նպատակով

Ապրիլի 3, 2025
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2025 թվականի բյուջեով կապիտալ ծրագրերի համար հատկացված միջոցներից կատարվել է վերաբաշխում՝ 525 մլն 496 հազար դրամի չափով:

Հատկացված միջոցներն ուղղվելու են մի շարք դպրոցների շենքային պայմանների բարելավմանը և նախադպրոցական հաստատությունների գույքի ձեռքբերմանը՝ ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում: Համապատասխան որոշումն ընդունվել է գործադիրի այսօրվա նիստում:

Հիմնական զեկուցող, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ նախատեսվում է ֆինանսական միջոցներ հատկացնել Շիրակի մարզի Ազատանի միջնակարգ դպրոցի կրտսեր դպրոցի մասնաշենքի հիմնանորոգման, ինչպես նաև 82 դպրոցի տեխնիկական վիճակի զննության, չափագրության և նախահաշվային փաստաթղթերի մշակման, Երևանի թիվ 33 հիմնական դպրոցում նոր կառուցված մարզադահլիճի մասնաշենքի գազաֆիկացման, նորոգման ընթացքում գտնվող 21 դպրոցի համար հեղինակային հսկողության ծառայության ձեռքբերման նպատակով։

Համապատասխան ֆինանսական միջոցներ կուղղվեն նաև Լոռու մարզի 14 նորակառույց մանկապարտեզների համար նոր գույքի գնման նպատակով:

Մասնավորապես, Շիրակի մարզի Ազատանի միջնակարգ դպրոցի տարրական դասարանների համար նախատեսված մասնաշենքի նորոգման աշխատանքների ապահովման համար կհատկացվի 168.8 մլն դրամ: 82 դպրոցի նորոգման աշխատանքները մեկնարկելու նպատակով տեխնիկական զննության, չափագրության և նախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայության ձեռքբերման համար կհատկացվի 310.5 մլն դրամ: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ՀՀ կառավարության «Մինչև 2026 թվականն առնվազն 300 դպրոցի կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման» ծրագրի շրջանակում ներկայում ընտրված է 121 դպրոց, որոնց շենքերը պետք է վերանորոգվեն, հիմնանորոգվեն. 21 հասաստատությունում աշխատանքներն ընթացքի մեջ են։

«Կրթական միջավայրն ապահովվելու է նույն չափանիշներով և միասնական մոտեցմամբ, որը ներառում է մի շարք աշխատանքներ՝ հատակի, տանիքի, սանհանգույցների ներքին հարդարում, ըստ անհրաժեշտության՝ պատուհանների, ջեռուցման, կոյուղու, լուսավորության հետ կապված հարցեր, ինչպես նաև տարածքի բարեկարգումը և այլն: Այսպիսի աշխատանքներն արդեն պլանավորված են 121 դպրոցում, որոնցից 21-ում դրանք իրականացվում են»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:

Ժաննա Անդրեասյանի դիտարկմամբ՝ որոշման շրջանակում Լոռու մարզի 14 նորակառույց մանկապարտեզների նոր գույքով համալրման արդյունքում նախադպրոցական հաստատությունները կշահագործվեն՝ ունենալով ամբողջական պայմաններ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հիմնանորոգման ծրագրում ընդգրկված ուսումնական հաստատություններին, կարևորել է աշխատանքների որակն ու ժամկետների պահպանումը: Այս հարցի շուրջ ծավալվել է քննարկում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)