ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայաստանի Ազգային արխիվի անձնակազմն այցելեց Ուրասար

Հունիսի 2, 2017
Դպրոցական անցուդարձ

Մայիսի 18-ին Ուրասարի հիմնական դպրոց այցելեց Հայաստանի Ազգային արխիվի (ՀԱԱ) անձնակազմը: Նրանք ներկայացրին Ուրասար գյուղի, դպրոցի և եկեղեցու պատմությունը, ինչպես նաև Ներսիսյան և Գայանյան օրիորդաց դպրոցներին վերաբերող փաստաթղթեր` ըստ ՀԱԱ-ում պահվող արխիվային վավերագրերի: Նշյալ փաստաթղթերը ՀԱԱ-ն նվիրեց Ուրասարի հիմնական դպրոցին, որոնք այսուհետ կպահվեն դպրոցում. ցանկացողները կարողն են ծանոթանալ դրանց: Այս քայլով ՀԱԱ-ն մեկնարկեց մի ծրագիր՝ համաձայն որի, նմանատիպ աշխատանքներ են կատարվելու Հայաստանի ողջ տարածքով: Միջոցառմանը ներկա էին նաև Ստեփանավանի արխիվի աշխատակիցներ, լրագրողներ: