ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Քննարկվել են հուշարձանների և մշակութային ժառանգության ոլորտների միջնաժամկետ ծախսային ծրագրի գերակա ուղղությունները

Ապրիլի 8, 2025
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել մշակութային ժառանգության և հուշարձանների ոլորտների 2026-2028 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտի նախագծի հանրային քննարկումը:

Հանդիպմանը ներկա են եղել ոլորտային ստորաբաժանումների, պետական և հասարակական կառույցների ներկայացուցիչներ:

Կվերականգնվեն մի շարք որմնանկարներ և խճանկարներ

Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետի տեղակալ Լուսինե Իգիթյանը ներկայացրել է 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի նախագծով հուշարձանների ոլորտում նախատեսվող աշխատանքները: Նրա տեղեկացմամբ՝ ավելի քան 600 վթարային վիճակում գտնվող հուշարձաններ կան, որոնցից որոշների վերականգնման աշխատանքներն ընդգրկված են միջնաժամկետ ծախսային ծրագրում:

Ըստ բանախոսի՝ վերջին տարիների առաջնահերթություններից է նաև մոնումենտալ արվեստի հուշարձանների, այդ թվում՝ որմնանկարների և խճանկարների վերականգնումը․ այդ նպատակով ԿԳՄՍ նախարարությանը կից ստեղծվել է մոնումենտալ արվեստի հուշարձանների հարցերով զբաղվող մասնագիտական խորհուրդ, որը քննարկում է համապատասխան գիտանախագծային փաստաթղթերը:

«Վերջին 2-3 տարիներին պետական միջոցներով վերականգնվել են տարբեր հուշարձանների որմնանկարներ և խճանկարներ: Հաջորդ տարի նախատեսվում է վերականգնել Արտաշատ մայրաքաղաքի խճանկարն ու որմնանկարը: Վերականգնվել է Գնդեվազի Սուրբ Աստվածածին եկեղեցու որմնանկարը, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնից Գյումրու համայնքապետարանի շենք է տեղափոխվել ու վերականգնվել Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը: Այս տարի ընթանում են Շատիվանքի որմնանկար վերականգնման աշխատանքները. մրցութային կարգով հաղթող ճանաչված կազմակերպությունն արդեն մշակում է որմնանկարի ամրակայման և վերականգնման էսքիզային նախագիծը։ Մասնագիտական խորհրդի քննարկումից և դրական եզրակացությունից հետո կհայտարարվի վերականգնման աշխատանքների մրցույթը»,- ներկայացրել է Լուսինե Իգիթյանը:

Մշակութային ժառանգություն. կշարունակվեն կառավարման բարեփոխումները

Թանգարանների, գրադարանների, ոչ նյութական մշակութային ժառանգության, մշակութային արժեքների փորձաքննության, արտահանման և ներմուծման գործընթացների կանոնակարգման նպատակով պլանավորված աշխատանքները ներկայացրել է ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը:

Նրա տեղեկացմամբ` նշված ոլորտներում կառավարման բարեփոխումները շարունակվելու են նաև առաջիկա տարիներին: Ներկայացնելով արդեն կատարված աշխատանքները` վարչության պետը նշել է, որ գործարկվել է թանգարանների միասնական էլեկտրոնային տոմսային համակարգը, հիմնադրվել է Մշակույթի զարգացման հիմնադրամը, որը զբաղվելու է թանգարանների մարքեթինգային քաղաքականությամբ և կառավարման որոշ գործառույթներով: Ակնկալվում է, որ առաջիկա տարիներին Մշակույթի զարգացման հիմնադրամի գործունեությունը կընդլայնվի` ընդգրկելով նաև այլ ոլորտներ:

Ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտին հատկացված բյուջետային միջոցները բաշխվում են երկու մեխանիզմով` մրցութային դրամաշնորհներ և ուղղակի հատկացումներ` նախատեսված միջազգային որոշ նախագծերի համար:

Պետական դրամաշնորհ է հատկացվում նաև Արհեստների փառատոնի կազմակերպման նպատակով, որն այս տարի կանցկացվի չորրորդ անգամ: Կշարունակվի նաև դպրոցականների բաժանորդային ծրագիրը, ըստ որի՝ յուրաքանչյուր դպրոցական տարվա մեջ մեկ անգամ անվճար կարող է այցելել որևէ թանգարան, թատրոն կամ համերգային կազմակերպություն:

Մասնավոր ընկերությունների հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերը ևս մրցութային կարգով են ընտրվում:

«Ներկայացված հայտերն ուսումնասիրվում են՝ ըստ նախարարության պետական քաղաքականության առաջնահերթությունների, և ըստ այդմ՝ կատարվում է համապատասխան ծրագրի ընտրություն: Առաջնային համարվող թիրախային ուղղությունները սահմանվում են մրցութային պահանջներում»,- ասել է Աստղիկ Մարաբյանը` նշելով, որ դրամաշնորհային ծրագրերի ընտրության համար ստեղծվում են հանձնաժողովներ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)