ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ըմբշամարտի ԵԱ. Արման Անդրեասյանը՝ արծաթե, Վազգեն Թևանյանը՝ բրոնզե մեդալակիր

Ապրիլի 9, 2025
Սպորտային լուրեր

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, 70 կգ քաշային Արման Անդրեասյանն արծաթե մեդալ է նվաճել Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող առաջնությունում։

Եզրափակիչ գոտեմարտում Անդրեասյանը գոտեմարտել է աշխարհի նախկին չեմպիոն Դավիդ Բաևի հետ և 4։1 հաշվով պարտություն է կրել։

Անդրեասյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 10:0 հաղթանակ է տարել Լեհաստանի ներկայացուցչի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում 4:0 հաշվով ուժեղ է գտնվել ուկրաինացի ըմբիշից: Կիսաեզրափակչում Արմանն ուժերն է չափել Վրաստանի ներկայացուցիչ Ակակի Կեմերտելիձեի հետ և 3:1 հաշվով առավելության հասել՝ դուրս գալով եզրափակիչ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Վազգեն Թևանյանը Սլովակիայում անցկացվող ԵԱ-ում դարձել է բրոնզե մեդալակիր: 65 կգ քաշային Թևանյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 3։0 հաշվով հաղթանակ էր տարել UWW դրոշի ներքո հանդես եկող Իսլամ Հուսեինովի նկատմամբ, քառորդ եզրափակչում հայ ըմբիշը 2։3 հաշվով զիջել էր Իբրահիմ Իբրահիմովին։ Վերջինս դուրս էր եկել եզրափակիչ, և Թևանյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք էր ստացել, որտեղ 3:0 հաշվով հաղթանակ է տարել Լեհաստանի ներկայացուցչի նկատմամբ և պայքարել բրոնզե մեդալի համար: Վճռորոշ գոտեմարտում Թևանյանը պետք է մրցեր Վրաստանի ներկայացուցիչ Գոգա Օտինաշվիլիի հետ, սակայն վերջինս չի ներկայացել գոտեմարտին, և հաղթանակը շնորհվել է հայ ըմբիշին։

Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանն էլ դուրս է եկել եզրափակիչ և այսօր կպայքարի ԵԱ-ի 5-րդ չեմպիոնության համար։

Արսեն Հարությունյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 11:0 հաշվով առավելության է հասել Բելառուսի ներկայացուցչի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում 12:2 հաշվով հաղթել է մոլդովացի ըմբիշին: Կիսաեզրափակչում Հարությունանը 5-2 հաշվով հաղթել է Ալբանիան ներկայացնող Զելիմխան Աբակարովին։ Ոսկե մեդալի համար Արսենը կպայքարի Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի կրկնակի ոսկե մեդալակիր, ռուսաստանցի Զաուր Ուգուևի հետ, որը հանդես է գալիս UWW-ի դրոշի ներքո։

Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Մանվել Խնձրցյանը (57 կգ) և Գուրգեն Սիմոնյանը (97 կգ) ևս սփոփիչ գոտեմարտեր անցկացնելու հնարավորություն են ստացել, սակայն զիջել են մրցակիցներին:

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում ԵԱ-ին մասնակցել են նաև Նարեկ Հարությունյանը (74 կգ) և Հայկ Պապիկյանը (79 կգ), որոնք պարտություն են կրել մեկնարկային գոտեմարտերում և լքել պայքարը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…