ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

««Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցահանդեսի կազմակերպումը կարևոր փորձառություն էր». Ալֆրեդ Քոչարյան

Ապրիլի 11, 2025
Մշակութային լուրեր Հարցազրույցներ, ելույթներ

Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» բացառիկ միջազգային ցուցահանդեսի ամփոփիչ ասուլիսը, որի ընթացքում ներկայացվել են ցուցահանդեսի արդյունքները։ 

Ցուցահանդեսն ունեցել է ավելի քան 55 հազար այցելու․ այն գործել է ավելի քան 6 ամիս՝ Բրիտանական թանգարանի հետ համագործակցությամբ:

Ասուլիսի բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալահերը և «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը։

Բրիտանական թանգարանի հետ համագործակցությունը՝ հաջողված նախադեպ

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի գնահատմամբ՝ «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրության մասին բազմաթիվ դրական արձագանքներ կան։

«Ցուցահանդեսն ազդել է հանրության՝ թանգարաններ այցելության հաճախականության վրա՝ հանրահռչակելով նաև այլ թանգարանների ցուցադրությունները: 2024 թ. առաջին եռամսյակում ունեցել ենք 161000 այցելու, իսկ այս եռամսյակում՝ 177000: Երկրորդ կարևոր փաստը միջազգային համագործակցության նոր ձևաչափին համապատասխանելն է: Այս կարևոր իրադարձությունը՝ Բրիտանական թանգարանի հետ համագործակցությունը՝ որպես հաջողված նախադեպ, շատ դռներ է բացում՝ հեշտացնելով նմանատիպ գործընթացները միջազգային այլ թանգարանների հետ: Ցուցադրությունը մեզ համար կարևոր փորձառություն էր»,- ասել է Ալֆրեդ Քոչարյանը՝ ընդգծելով, որ գործընթացի կազմակերպման շրջանակում հատուկ ուշադրություն է դարձվել նաև անվտանգային չափանիշների պահպանմանը։

Միջազգային համագործակցության օրակարգի ակտիվացման մասին

Ալֆրեդ Քոչարյանն իրազեկել է, որ «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրության կազմակերպումից հետո միջազգային համագործակցության օրակարգն ակտիվացել է: Նախանշված են միջազգային այլ համագործակցություններ ՀՀ տարբեր թանգարանների հետ: «Նախատեսված է Հայաստանի պատմության թանգարանի համագործակցությունը Լուվրի, Բեռլինի թանգարանների հետ, Ազգային պատկերասրահը ցուցահանդես կունենա Ֆրանսիայում, Երվանդ Քոչարի թանգարանը ակտիվ համագործակցում է Փարիզի թանգարանների հետ, Գրականության և արվեստի թանգարանը սարոյանական ցուցահանդեսի է պատրաստվում ԱՄՆ-ում և այլն»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը՝ շնորհակալություն հայտնելով Բրիտանական թանգարանին, Հայաստանում ՄԲ դեսպանությանը, հովանավորներին, այցելուներին և միջազգային այս աննախադեպ ցուցահանդեսի կազմակերպման գործում ներգրավված բոլոր մարդկանց: «Երբ համախմբում ենք ուժերը, հրաշալի արդյունք ենք ունենում»,- խոսքը եզրափակել է Ալֆրեդ Քոչարյանը:

Ցուցահանդեսն ունեցել է ավելի քան 55 հազար այցելու, մեծ մասը՝ դպրոցականներ

ՀՊԹ տնօրեն Դավիթ Պողոսյանի խոսքով՝ արդյունքները տպավորիչ են: «Ցուցահանդեսն ունեցել է 55 հազար 837 այցելու: Ուրախալի է, որ զգալի թիվ են կազմել դպրոցականները՝ պետության կողմից իրականացվող դպրոցական բաժանորդային ծրագրի շրջանակում: Այս հանգամանքը կարևոր է հատկապես մշակութային կրթության համատեքստում՝ ձևավորելով թանգարան այցելելու մշակույթ:

Կազմակերպվել են կրթական ծրագրեր, որոնց մասնակցել է շուրջ 200 դպրոցական, ինչպես նաև բանախոսությունների շարք՝ Բրիտանական թանգարանի գործընկերների, գլխավոր հովանավորի հետ համատեղ: Ձևավորվել է նոր հուշանվերային տեսականի, հրատարակվել է ցուցահանդեսի անգլերեն պատկերագիրքը, ընթացքում է հայերեն տարբերակի հրատարակումը»,- ձեռքբերումները հակիրճ ներկայացրել է Դավիթ Պողոսյանը:

Նրա խոսքով՝ սա հնարավորություն էր Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուները համադրելու այլ հեղինակավոր թանգարաններում պահվող ցուցանմուշների հետ, ինչը նոր ձևաչափ է: Ցուցահանդեսը կազմակերպվել է ոչ զբոսաշրջային ժամանակահատվածում՝ աշնան, ձմռան շրջանում, ինչը, սակայն, ըստ տնօրենի, չի խանգարել այցելությունների աննախադեպ ակտիվությանը:

«Ցուցահանդեսի կազմակերպման արդյունքում գոյացած միջոցները փակել են բոլոր ծախսերը, դրանց հաշվին թանգարանն ունի նաև սերվերային համակարգ՝ թվային բովանդակություն ունենալու նպատակով»,- տեղեկացրել է ՀՊԹ տնօրեն Դավիթ Պողոսյանը:

Հայկական հնագույն քաղաքակրթությունը ճանաչելու բացառիկ հնարավորություն

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալահերը տպավորիչ է համարում «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» բացառիկ միջազգային ցուցահանդեսի կազմակերպումը․ «Ցուցահանդեսի կազմակերպումը առանձնահատուկ հնարավորություն էր ամբողջ աշխարհի այցելուների համար՝ ճանաչելու Հայաստանը, նրա մշակութային ժառանգությունը և հայկական հնագույն քաղաքակրթությունը»:

Դեսպան Ջոն Գալահերի նշմամբ՝ Բրիտանական թանգարանը հայտնի է իր հարուստ հավաքածուներով և հանձնառություն ունի՝ կիսվել այս հարստություններով ամբողջ աշխարհի հետ: Ամեն տարի ավելի քան 5000 նմուշ ժամանակավոր ցուցադրման է ուղարկվում աշխարհի տարբեր երկրներ: Այսպիսով՝ թանգարանը հանդիսանում է մշակութային կենտրոն, մշակութային փոխանակումների, երկխոսության, փոխըմբռնման հարթակ:

Հայաստանի զարգացմանը և հանրահռչակմանը միտված ցուցահանդես

«Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանի խոսքով՝ «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» միջազգային ցուցահանդեսը հիմնադրամի համար հատուկ նշանակություն ունի:

«Անկախ Հայաստանի պատմության մեջ սա ամենաշատ այցելություն ունեցող ցուցահանդեսն է: «Կերոն» զարգացման հիմնադրամը ստեղծման առաջին իսկ օրերից աշխատել է այս ցուցադրության կազմակերպման ուղղությամբ՝ համագործակցելով ԿԳՄՍ նախարարության, Հայաստանի պատմության թանգարանի հետ: Սա մեր առաջին նախագծերից էր՝ միտված Հայաստանի զարգացմանը, երկրի հանրահռչակմանը»,- ասել է հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը:

Հիշեցնենք, որ 2024 թ․ սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով միջազգային ցուցահանդեսը։ Բացի Անահիտ աստվածուհու արձանից՝ Հայաստանի պատմության թանգարանի հարուստ հավաքածուից ցուցադրությանը ներկայացվել է ավելի քան վեց տասնյակ ցուցանմուշ՝ ներկայացնելով Մայր աստվածության գաղափարը՝ հեթանոսությունից մինչև Քրիստոնեություն։

Ցուցադրությունն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Հայաստանի պատմության թանգարանի և Բրիտանական թանգարանի համագործակցությամբ։ Ցուցադրության գլխավոր աջակիցն էր «Կերոն» զարգացման հիմնադրամը։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)