ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Շնորհավոր Արվեստի համաշխարհային օրը

Ապրիլի 15, 2025
Մշակութային լուրեր Պաշտոնական

Ապրիլի 15-ին աշխարհը նշում է Արվեստի համաշխարհային օրը՝ որպես ստեղծարարության, մշակութային երկխոսության և բազմազանության խորհրդանիշ։

Հայ մեծանուն բանաստեղծ Ավետիք Իսահակյանը, որի ծննդյան 150-ամյակն ենք նշում այս տարի, արվեստը համեմատում էր կրոնի հետ և նշում, որ այն ունակ է մոռացնել տալու կյանքը և հաղթելու մահը. միայն պետք է սիրես և նվիրվես նրան։ Մեկ այլ հանճար՝ Պաբլո Պիկասոն, արվեստի գլխավոր առաքելությունն էր համարում «մեր հոգուց մաքրել առօրյա փոշին»։

Իրապես, արվեստը չունի սահմաններ. այն խոսում է բոլորիս հետ իր առանձնահատուկ՝ համամարդկային լեզվով՝ միավորելով մարդկանց՝ անկախ տարածությունից, ժամանակից, երկրից, դավանանքից կամ մշակույթից։ Արվեստը նաև յուրաքանչյուր ժողովրդի ինքնության և հոգևոր դիմագծի արտացոլումն է։ Հայկական արվեստը հազարամյակներ շարունակ եղել է մեր ինքնության հիմնասյուներից մեկը՝ փոխանցելով մեր պատմությունը, հավատը, ուրախությունը, հոգսերն ու երազանքները ոչ միայն սերունդներին, այլև աշխարհին։

Յուրաքանչյուր նկարի, ստեղծագործության, երաժշտության ու ներկայացման մեջ ապրում են մեր պատմությունն ու երազանքը։ Մենք հպարտ ենք, որ աշխարհին տվել ենք Նարեկացի, Քուչակ, Սարոյան, Թումանյան, Իսահակյան, Կոմիտաս, Սուրենյանց, Բաշինջաղյան, Սարյան, Գորկի, Խաչատուրյան... Անունները կարելի է երկար շարունակել։ Նրանք բոլորը հարստացրել են համաշխարհային մշակույթի գանձարանը և մշակութային ներկապնակը։

Միաժամանակ կարևոր է նկատել և գնահատել մեր ժամանակակից արվեստագետներին՝ նրանց տրամադրելով ինքնարտահայտման, դրսևորման, մշակութային ներկապնակը հարստացնելու հարթակներ ու հնարավորություններ:

Հայաստանի Հանրապետության կառավարության՝ մշակույթի ոլորտի բարեփոխումները միտված են ստեղծելու բարենպաստ միջավայր, խրախուսելու արվեստագետների միջազգային հաջողությունները և հեղինակավոր հարթակներում ներկայացնելու հայաստանյան մշակույթն ու երիտասարդ ստեղծագործական ներուժը։

Սիրելի՛ բարեկամներ, այս օրը լավագույն առիթն է՝ շնորհակալություն հայտնելու մեր նորօրյա պատմությունը կերտող ու արարող արվեստագետներին՝ նկարիչներին, դերասաններին, երաժիշտներին, գրողներին, քանդակագործներին և բոլոր նրանց, ովքեր իրենց գործով հարստացնում են մեր հոգևոր կյանքը, տարածում և ճանաչելի դարձնում Հայաստանը մշակույթի միջոցով:

Շնորհավոր Արվեստի համաշխարհային օրը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)