ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ապրիլի 16-ը Հայ կինոյի օրն է

Ապրիլի 15, 2025
Մշակութային լուրեր

Ապրիլի 16-ը Հայ կինոյի օրն է, որի շրջանակում նախատեսվում են մի շարք միջոցառումներ և ֆիլմերի ցուցադրություններ:
 

ԱՊՐԻԼԻ 15

«ԲԱՐԵՎ, ԵՍ ԵՄ» ՖԻԼՄԻ ՀԵՌՈՒՍՏԱՊՐԵՄԻԵՐԱ, ԺԱՄԸ՝ 22:40

Հանրային հեռուստաընկերությամբ Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» 1965 թ. ֆիլմի 4K վերականգնված տարբերակի հեռուստապրեմիերա (ֆիլմի տևողությունը՝ 137 րոպե)։

ԱՊՐԻԼԻ 16

ԿԻՆՈՔԱՅԼԵՐԹ, ժԱՄԸ՝ 14:00

Քայլերթ Երևան քաղաքում՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի բակից (Ամիրյան 26) մինչև Երևանի Շ․ Ազնավուրի անվան հրապարակ (Աբովյան 18, Կինոմոսկվայի բակ)։ Քայլերթի երթուղին՝ Ամիրյան 26, Մեսրոպ Մաշտոցի պողոտա, Եզնիկ Կողբացի փողոց, Զաքյան փողոց, Տերյան փողոց, Աբովյան փողոց, Փավստոս Բուզանդի փողոց, Արամի փողոց, Պուշկինի փողոց, Աբովյան 18:

ՄԱԼՅԱՆ 100՝ ՀԵՔԻԱԹՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ, ժԱՄԸ՝ 15:00

Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի Հ. Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացում. «Բարեկենդանը» (տևողությունը՝ 7 րոպե), «Կացին ախպերը» (տևողությունը՝ 7 րոպե), «Սուտլիկ որսկանը» (տևողությունը՝ 7 րոպե)։ Հասցե` Երևան, Աբովյան 18։

ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ, ԺԱՄԸ՝ 19:00

Պրոֆեսիոնալ գիլդիաների 2-րդ մրցանակաբաշխություն. ոսկե մեդալի, պատվոգրերի, շնորհակալագրերի հանձնում կինոոլորտում իրենց ավանդն ունեցած անձանց։ Վայրը՝ Կինոյի տան մեծ դահլիճ (հասցե՝ Վարդանանց 18):

ԱՊՐԻԼԻ 17

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՎՐԻՄԱԺԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՀԵՏ, ԺԱՄԸ՝ 16:00

Հանդիպում Հայաստանի կինոյի հիմնադրամի միջմշակութային հաղորդակցության համակարգող, Եվրիմաժում հայաստանյան ներկայացուցիչ Սուսաննա Հարությունյանի հետ։ Հանդիպման թեմա` Եվրիմաժի գործունեությունը և առավելությունները, դիմելու ընթացակարգերը։ Հարց ու պատասխան։ Տևողությունը՝ 1,5 ժամ, վայրը՝ Հայաստանի կինոյի հիմնադրամ (հասցե՝ Տերյան 3Ա):

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)