Ապրիլի 15-ին` Արվեստի համաշխարհային օրը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է «Արդեան» արվեստի կենտրոն:
Նախարարի տեղակալը կենտրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Վասգեն Բրուտյանի ուղեկցությամբ շրջել է կառույցում, ծանոթացել կենտրոնի գործունեությանը, հիմնական ուղղություններին, իրականացվող նախաձեռնություններին և ծրագրերին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Արդեան» արվեստի կենտրոնի միջև հնարավոր համագործակցության հեռանկարները:
Վասգեն Բրուտյանը վստահություն է հայտնել, որ «Արդեանի» աշխատանքները նորագույն տեխնոլոգիաների համադրությամբ էլ ավելի ճանաչելի կդարձնեն հայկական մշակույթը: Կենտրոնի գործունեությունը կնպաստի հայկական արվեստի, հարուստ մշակութային և պատմամշակութային ժառանգության, ինքնության հանրահռչակմանը, դրանց պահպանությանն ու նորովի ներկայացմանը Հայաստանում և արտերկրում:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն