ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մշակութային համագործակցության նոր հեռանկարներ. Հայաստան-Ղազախստան

Ապրիլի 21, 2025
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրերի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ընդունել է Ղազախստանի Հանրապետության մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի գլխավորած պատվիրակությանը։

Պաշտոնական հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է Ղազախստանի Հանրապետության մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի գլխավորած պատվիրակությանը՝ ընդգծելով, որ հայկական կողմը տպավորված է նախորդ տարի Ղազախստանում անցկացված Հայաստանի մշակույթի օրերի ընթացքում ղազախ հանրության ջերմ ընդունելությամբ։

«Ուրախ ենք այսօր հյուրընկալելու ձեզ և անցկացնելու Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր: Վստահ եմ՝ այս ընթացքում կայացող միջոցառումները կդառնան ևս մեկ կարևոր քայլ՝ ամրապնդելու մեր երկրների միջև կրթական, մշակութային կապերը՝ բացելով համագործակցության նոր հեռակարներ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Աիդա Բալաևան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ պաշտոնական այցը խորհրդանշում է հայ և ղազախ ժողովուրդների փոխադարձ սերն ու հարգանքը: Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարարը նշել է, որ տպավորված է Հայաստանի հանրային ռադիոյում պահվող մշակութային արխիվով, մասնավորապես՝ երաժշտական ժառանգությամբ:

«Մեր պետությունները լայն հնարավորություններ ունեն համագործակցելու հատկապես մշակույթի՝ գրադարանների, թանգարանների, երաժշտության, ֆիլմարտադրության ու գրականության ոլորտներում»,- ասել նա՝ ընդգծելով, որ հանդիպումը պատմական կարևորություն ունի երկու բարեկամական երկրների համար՝ նորովի արժևորելով համագործակցային կապերը:

Կողմերը քննարկել են երկու երկրների տարբեր կառույցների միջև համատեղ ծրագրերի իրականացման, արվեստի տարբեր ճյուղերում երկխոսության կայացման, երիտասարդների փոխճանաչելիության բարձրացման վերաբերյալ հարցեր: Երկուստեք կարևորվել է համատեղ միջոցառումների կազմակերպման հնարավորությունը, որը կամրապնդի Հայաստան-Ղազախստան մշակութային կապերը:

Հանդիպման շրջանակում տեղի է ունեցել նաև Համագործակցության հուշագրի ստորագրման արարողություն Հայաստանի հանրային հեռուստաընկերության և Ղազախստանի «Խաբար» գործակալության միջև:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)