Համերգին հետևել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Ղազախստանի Հանրապետության մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան։
Ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը եlույթի խոսքում նշել է․ «Ուրախ եմ ողջունել բոլորին Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրերի կապակցությամբ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը բարձր է գնահատում Ղազախստանի հետ ձևավորված ավանդական բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը։
Հայաստանն ու Ղազախստանը բարեկամության կապերն ամրապնդում են մշակույթների ընդհանրություններով` հնագույն ժառանգությունից մինչև ժամանակակից արվեստ։ Մշակույթը ժողովուրդների միջև կամուրջ է՝ պատմության, արժեքների և ավանդույթների փոխանակման հզոր միջոց։
Մշակութային փոխգործակցության վառ օրինակ են ղփչաղական ձեռագրերը, որոնք խնամքով պահվում են Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտում՝ Մատենադարանում»,-ասել է նախարարը` շեշտելով, որ նախորդ տարի Ղազախստանում անցկացված Հայաստանի մշակույթի օրերին այժմ հաջորդում է Ղազախստանի մշակութային օրերի հյուրընկալումը Երևանում։
Նա ընդգծել է, որ Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրերը բացառիկ հնարավորություն են հայ հանդիսատեսի համար՝ բացահայտելու Ղազախստանի արվեստը, երաժշտությունը, կինոն ու պարարվեստը։
Համերգը կայացել է Ղազախստանի վաստակավոր և առաջատար կոլեկտիվների մասնակցությամբ։ Համերգի ընթացքում ելույթ են ունեցել Ղազախստանի ժողովրդական արտիստուհի Ռոզա Ռիլբաևան, «Il Canto» վոկալ քառյակը, «HASSAK» էթնո-ազգագրական համույթը, «Բիրլիկ» պարախումբը, Դոմրահարների համույթը և այլ մենակատարներ։
Գալա-համերգին մասնակցել են նաև Հայաստանի ստեղծագործական խմբերը՝ Հայաստանի պարի պետական անսամբլի աղջիկների խումբը, Հայաստանի հանրային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար` Երվանդ Երզնկյան)։
Մինչ համերգի մեկնարկը, նախարարները հանդես են եկել ճեպազրույցով՝ պատասխանելով լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով` Հայաստանում անցկացվող Ղազախստանի մշակույթի օրերի շրջանակում տարաբնույթ միջոցառումներ են անցկացվել, մասնավորապես Երևանում ղազախ նշանավոր գրող Աբայ Կունանբաևի անվան պուրակ է բացվել։
«Պուրակը տեղակայված է դպրոցի, մանկապարտեզի հարևանությամբ, ինչը նշանակում է, որ այնտեղ անցուդարձ անող երեխաները, նրանց ծնողներն ու ուսուցիչները մտածելու են Կունանբաև գրողի և մտածողի մասին, փորձելու են ճանաչել նրա փիլիսոփայությունը։ Սա շատ կարևոր կապ է, որը օգնում է երկու երկրների հարաբերությունների սերտացմանը»,- ասել է նախարարը` հավելելով` մշակութային կապերն հետագայում վերաճում են քաղաքական, տնտեսական համագործակցային ծրագրերի։
Նրա տեղեկացմամբ՝ արդեն իսկ բազմաթիվ ծրագրեր են քննարկվել Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարարի հետ՝ գրքերի թարգմանության, համատեղ ֆիլմարտադրության, թանգարանային գործունեության և այլ ոլորտների շուրջ։
Ճեպազրույցի ընթացքում Աիդա Բալաևան նշել է․ «Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումների ծրագիրը կյանքի է կոչվել շնորհիվ երկկողմանի ակտիվ հետաքրքրվածության և համատեղ աշխատանքի, որն ուղղված է մշակութային համագործակցության խորացմանը։ Ցուցադրվել են ղազախական ֆիլմեր, տեղի են ունեցել պաշտոնական հանդիպումներ, իսկ գալա-համերգը հրաշալի հնարավորություն է հայ ժողովրդին ներկայացնելու ղազախ ժողովրդի մշակույթը»։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ