ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մեկնարկում է «Արմմոնո» 23-րդ միջազգային թատերական փառատոնը

Ապրիլի 22, 2025
Մշակութային լուրեր Հարցազրույցներ, ելույթներ

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ապրիլի 21-ից մայիսի 8-ը Երևանում և Աբովյանում կանցկացվի «Արմմոնո» միջազգային թատերական 23-րդ փառատոնը, որի շրջանակում կցուցադրվի 27 մոնոներկայացում: 

Փառատոնին այս տարի մասնակցում են Ֆրանսիան, Գերմանիան, Լեհաստանը, Իրանը, Ռուսաստանը, Ռումինիան և Վրաստանը:

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում հրավիրված մամուլի ասուլիսում այս մասին հայտնել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և «Արմմոնո» թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը՝ ներկայացնելով փառատոնի մեկնարկի աշխատանքները:

Փառատոնի ընթացքում ցուցադրվող 27 մոնոներկայացումից 7-ն ընդգրկված է միջազգային ծրագրում՝ Անտոնիո Վակա-Լագարես «Հաշվետվություն ակադեմիային» (Գերմանիա), Արթուր Խաչոյան «Աստղ պճնած քաոսից, կա՜մ վերջը բարի լինի» (Ֆրանսիա), Մադոնա Շուբիթիձե «Մեդեա» (Վրաստան), Մատեուշ Նովակ «Պան Թադեուշ» (Լեհաստան), Անտոն Մոզգալյով «Համլետ. Փսիխոզ» (ՌԴ), Զոհրե Յահյաի «Մանայի մենությունը» (Իրան):

Փառատոնն անցկացվում է ԿԳՄՍՆ աջակցությամբ

«ԿԳՄՍ նախարարությունը դրամաշնորհային աջակցություն է հատկացնում «Արմմոնո» փառատոնին, որի բովանդակությունը համահունչ է պետական քաղաքականությանն ու Մշակույթի ռազմավարությանը: Շատ կարևոր է Հայաստանի Հանրապետությունում այսպիսի փառատոն ունենալը, քանի որ տարիների ի վեր թատերաշխարհը գնում է մոնոներկայացումների կամ կամերային ներկայացումների ճանապարհով, և մենք էլ այդ աշխարհի մաս ենք կազմում՝ նպաստելով ոլորտի զարգացմանը»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Նա իրազեկել է, որ փառատոնի շրջանակում հյուրընկալվելու են մասնակիցներ թե՛ տարբեր երկրներից, թե՛ ՀՀ մարզերից՝ ակտիվացնելով միջազգային կապերը և նպաստելով Հայաստանում մշակույթի ապակենտրոնացմանը:

«Հատկապես կարևորել ենք այն փաստը, որ փառատոնը հնարավորություն է ստեղծում կապ հաստատելու միջազգային հանրության և մարզային արվեստագետների միջև՝ դառնալով նոր համագործակցությունների, երկխոսությունների կարևոր հարթակ: Փառատոնը նաև հնարավորություն է տալիս հետևելու ժամանակակից թատրոնի զարգացումներին, ծանոթանալու ոլորտի նորարարություններին, ինչպես նաև ապահովելու երիտասարդների ներգրավվածությունը»,- ասել է Դանիել Դանիելյանը:

Փառատոնի մեկնարկը տրված է

«Արմմոնո» փառատոնի մեկնարկն ազդարարվել է Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում: Կայացել է «Սասունցի Դավիթ» մոնոներկայացումը՝ Արմեն Քուշկյանի կատարմամբ (բեմադրիչ՝ ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյան): Մոնոներկայացումը («Արմմոնո» փառատոնի նախագիծ) փառաբանում է Սասունցի Դավթի սխրագործությունները՝ խորհրդանշելով հայ ժողովրդի համառությունը, արիությունը և անսասան հավատը:

Հայկական ծրագրում մասնակցում են դերասաններ Ջիվան Սարգսյանը՝ «Արև, լուսին ու ծով», Արման Մաթևոսյանը՝ «Էլջերնոն Գորդոնի էֆեկտը», Գայանե Եղիազարյանը՝ «Լույսին», Արմեն Արշալույսյանը՝ «Ռիչարդ», Սաշա Սուքիասյանը՝ «Հումանոիդ», Հայկ Դարբինյանը՝ «Օդ՜», Նատալիա Հարությունովան՝ «Հորը որոնելիս» ներկայացումներով:

Փառատոնի օրերին Երևան կժամանեն միջազգային հեղինակավոր փառատոների տնօրեններ և փորձագետներ:

Թատերականացված ընթերցումներ` «Արմմոնո»-ի շրջանակում

«Պետությունը 23 տարի է՝ աջակցում է փառատոնին, ինչը վկայում է այն մասին, որ փառատոնը հաջողված է: Այս տարի նախատեսված են նաև թատերականացված ընթերցումներ՝ ֆրանկոֆոնիայի շրջանակում»,- նշել է «Արմմոնո» թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը` հավելելով` փառատոնը մեկ հարկի տակ է համախմբում միջազգային և տեղական թատրոններին՝ բացելով հնարավորությունների լայն հարթակ:

Նրա խոսքով՝ «Արմմոնո» փառատոնը շարունակում է իր առաքելությունը՝ նպաստելով մոնոժանրի զարգացմանը Հայաստանում, խթանելով մշակութային երկխոսությունը և ամրապնդելով հայկական թատերարվեստի ներկայությունը միջազգային հարթակներում:

Փառատոնի պատվավոր հյուրն է թատերագետ, արվեստագիտության թեկնածու, Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի դոցենտ, «Ոսկե դիմակ» Ռուսաստանի ազգային թատերական մրցանակաբաշխության փորձագետ Եկատերինա Մորոզովան:

Փառատոնի շրջանակում տեղի կունենան հայտնի ֆրանսիացի գրող, դրամատուրգ և կինոռեժիսոր Մարգրիտ Դյուրասի պիեսների թատերականացված ընթերցումներ՝ Ֆրանկոֆոնիայի շրջանակում. ծրագրի համակարգող՝ Լուսինե Աբգարյան:

Ներկայացումները կանցկացվեն Երևանի մի շարք թատերահարթակներում՝ ՀԹԳՄ, Մհեր Մկրտչյանի արտիստական թատրոն, Փոքր թատրոն, Կամերային թատրոն, «Ժամանակակից արվեստի թանգարանի» ստորաբաժանում, ինչպես նաև Աբովյանի դրամատիկական թատրոն:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)