ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ֆաբ Լաբ` Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում

Ապրիլի 23, 2025
Մշակութային լուրեր

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում բացվել է Ֆաբ Լաբ թվային արտադրության լաբորատորիա:

Նախաձեռնությունը կյանքի է կոչվել ՀԲԸՄ Հայաստանի «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի շրջանակում՝ Հայաստանում Եվրոպական միության աջակցությամբ` «Ֆաբ Լաբ Հայաստան» կրթական հիմնադրամի և «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ համագործակցությամբ։

Նորաստեղծ Ֆաբ Լաբի նպատակն է տեխնոլոգիաների և թվային արտադրանքի միջոցով ապահովել կրթվելու, նորարարության գործիքների, գիտելիքի և ֆինանսական միջոցների հասանելիություն:

Բացման միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, ՀԲԸՄ հայաստանյան մասնաճյուղի գլխավոր տնօրեն Վասկեն Յակուբյանը, Հայաստանում ԵՄ դեսպանության, ՀԲԸՄ Հայաստանի, «Ֆաբ Լաբ Հայաստանի», «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի ներկայացուցիչներ, որոնք հանդես են եկել ողջույնի խոսքերով։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը կարևորել է թվային արտադրության լաբորատորիայի հիմնադրումը հատկապես մասնագետների վերապատրաստման տեսանկյունից՝ ընդգծելով դրա նշանակությունը ինչպես երիտասարդների, այնպես էլ համայնքի համար։ Ըստ փոխնախարարի՝ նման նախաձեռնությունների իրականացումը մարզերում ռազմավարական նշանակություն ունի՝ կրթական և տեխնոլոգիական հավասար հնարավորություններ ապահովելու տեսանկյունից։

«Գյումրու լաբորատորիայի միանալն աշխարհի շուրջ 3000 Ֆաբ Լաբերի գլոբալ ցանցին՝ Հայաստանի համար կարևոր քայլ է դեպի միջազգային կրթական և տեխնոլոգիական հարթակներ։ Այս գործընթացում Գեղարվեստի պետական ակադեմիայի դերը կարևոր է, քանի որ նման հարթակներում ուսանողների ակտիվ ներգրավվածությունը խթանում է ստեղծագործ մտածողությունը և ձեռնարկատիրական հմտությունները։ Ֆաբ Լաբի, կրթական հաստատությունների և միջազգային գործընկերների համագործակցությունը նպաստում է ՀՀ ստեղծագործական ներուժի բացահայտմանը և դրա ներկայացմանը գլոբալ հարթակներում՝ ճանաչելի դարձնելով հայկական նորարարական և մշակութային արժեքները»,-նշել է Դանիել Դանիելյանը՝ շնորհակալություն հայտնելով գործընկերներին նախաձեռնության կյանքի կոչման, ակտիվ համագործակցության և երկարաժամկետ ներդրման համար։

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Վահագն Ղուկասյանի խոսքով՝ այս լաբորատորիայի բացումը նշանակալի իրադարձություն է ոչ միայն ակադեմիայի, այլև ողջ քաղաքի համար. «Ֆաբ Լաբի բացմամբ մենք ընդլայնում ենք մեր գործունեության շրջանակը՝ միավորելով տեխնոլոգիան, կրթությունն ու արվեստը՝ խթանելով Հայաստանի հյուսիսում տեքստիլ և թեթև արդյունաբերության զարգացումը»:

«Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ղեկավար Աննա Գարգարյանը նշել է, որ Գյումրու Ֆաբ Լաբի հիմնադրմամբ ստեղծվում է թվային գիտելիքների նոր հարթակ արվեստագետների համար, որն իրականություն է դարձել Գեղարվեստի պետական ​​ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի հետ արդյունավետ համագործակցությամբ:

ՌԶԳ RECONOMY-ի «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրի ղեկավար Մհեր Սահակյանի խոսքով՝ նորաբաց Ֆաբ Լաբը ոչ միայն տեղական նորարարական էկոհամակարգի հզորացման միջոց է, այլև զբաղվածության լայն հնարավորություններ է ընձեռում Շիրակի մարզի համար: Ըստ նրա` ստեղծված հնարավորությունը կարևոր է նաև հարակից մարզերի տնտեսական զարգացմանն ու աշխուժացմանը նպաստելու տեսանկյունից:

Թվային արտադրանքի ժամանակակից գործիքներով, դասավանդման նորարարական մեթոդաբանությամբ ապահովված միջավայրը հնարավարություն կստեղծի մուտք ունենալ դեպի համաշխարհային Ֆաբ Լաբի ցանց և ուսումնական համայնք:

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի Ֆաբ Լաբը հանդիսանում է Հայաստանի Ֆաբ Լաբ ցանցերի և 3000-ից ավելի լաբերից բաղկացած համաշխարհային համայնքի մի մաս։ Այն հասանելի է ոչ միայն ՀՊԳԱ ուսանողներին ու դասախոսներին, այլև համայնքի բոլոր ստեղծագործ անհատներին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)