ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը «Հայոց լեզու և գրականություն» առարկայի միասնական քննության մեկնարկին հետևելու նպատակով՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղակայված քննական կենտրոն կատարած այցի ժամանակ ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է դպրոցների և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների համալիր զարգացման ծրագրին:
Մեկնաբանելով ուսուցիչների աշխատանքից զրկվելու մասին լուրերը՝ ԿԳ նախարարը նշել է, որ այս փուլում առաջնահերթությունը տրվում է քաղաքային դպրոցների հիմնախնդրին: Մասնավորապես Երևանում առկա է հետևյալ պատկերը, դպրոցների շուրջ 30 տոկոս թերբեռնված է, 30 տոկոսը՝ գերբեռնված դպրոցներ: «Պետք է մտածենք՝ ինչպես անել, որ կրթության որակը բարձրանա, քանի որ Երևանում ունենք անգամ երեք հերթով աշխատող դպրոցներ: Իսկ կրթական քաղաքականությունը հանգում է նրան, որ դպրոցը պետք է ակտիվ աշխատի մինչև ժամը 3-4-ը: Եթե մենք դպրոցների ծանրաբեռնվածության հավասարաչափ բաշխումը ճիշտ կազմակերպենք, չեմ կարծում, թե ուսուցիչների թվաքանակի շատ մեծ կրճատումներ ունենանք: Դիցուք, եթե Երևանում կա դպրոց, որտեղ 60-80 երեխա է սովորում և ոչ շատ մեծ հեռավորության վրա կա մեկ այլ դպրոց ևս, որն ունի նորմալ ծանրաբեռնվածություն, ապա թերբեռնված դպրոցը միավորվում է մյուս դպրոցին: Բայց այս դեպքում ուսուցիչների տեղափոխման հարցը ևս անպայման հաշվի է առնվում»,- նշել է Լևոն Մկրտչյանը՝ ավելացնելով, որ այժմ մշակվում է դպրոցների զարգացմանն համալիր ծրագիրը, որտեղ կրթության որակի բարձրացման համատեքստում հատուկ կարևորություն է տրվում դպրոցների ծանրաբեռնվածության խնդրին: «Եվ գերբեռնված, և թերբեռնված դպրոցները ունեն որակի խնդիր: Հասկանալի է, որ դպրոցն ունի անուն, հանրային վարկանիշ, որն հաշվի առնելով ծնողն իր երեխային տանում է հատկապես այդ դպրոցը: Հնարավոր է, որ այդ կարգի գերբեռնված դպրոցներին մենք լրացուցիչ մասնաշենքեր տրամադրենք՝ նույն դպրոցի կազմում ներառելով նաև մոտակայքում տեղակայված թերբեռնված որևէ դպրոց: Օրինակ՝ մասնաշենքերից մեկը կծառայի, որպես կրտսեր դպրոց, մյուսը՝ միջին դպրոց»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ խոսքը բացառապես վերաբերում է քաղաքային դպրոցներին: Միաժամանակ, քաղաքային համայնքներում հիմնական դպրոցների խնդիրների քննարկման ժամանակ հաշվի է առնվում տվյալ բնակավայրի և թաղամասի առանձնահատկությունները: «Օրինակ` Շորբուլաղում, որը առանձնացված թաղամաս է, անգամ քիչ աշակերտների դեպքում դպրոցը չի միավորվի»,-ասել է Լ. Մկրտչյանը: Նրա խոսքով՝ ավագ դպրոցների պարագայում արդյունավետ ծանրաբեռնվածություն է դիտվում մինչև 150 աշակերտի նվազագույն սահմանաչափը:
Համալիր զարգացման և խոշորացման ծրագիր է նախատեսվում նաև միջին մասնագիտական կրթության ոլորտում: ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի խոսքով՝ միջին մասնագիտական հաստատությունների, հատկապես ուսումնարանների շենքային պայմանները ոչ բարեկարգ են. «Ժամանակին քոլեջները եվրոպական միության աջակցության ծրագրերով կարողացանք մասամբ փրկել: Իսկ ուսումնարանների մեծ մասն անմխիթար վիճակում է, և հիմա դիտարկում ենք դրանց խոշորացման հարցը: Այսինքն` եթե քոլեջի շենքային պայմանները 1000-1200 երեխայի համար են նախատեսված, բայց այնտեղ ընդամենը 200-300 երեխա է սովորում, պետք է մոտակայքում գտնվող ուսումնարանը միավորենք, որպեսզի և քոլեջի շենքն արդյունավետ օգտագործվի և ուսումնարանում սովորողների պայմանները բարելավվեն: Եթե մի քանիսը խոշորացնենք քոլեջների կազմում՝ սովորողները կկարողանան թե՛ արհեստագործական կրթություն ստանալ, թե՛ միջին մասնագիտական: Աշխարհի բոլոր երկրներում դրանք համատեղ համալիրներ են»,- նշել է ԿԳ նախարարը:
Նա տեղեկացրել է նաև, որ Եվրամիության հետ այժմ քննարկվում է գյուղատնտեսական մասնագիտությունների ուղղությամբ քոլեջների զարգացման ծրագիրը: ԵՄ-ն պատրաստ է ֆինանսական աջակցություն տրամադել:
Նախարարը մտահոգիչ է համարել նաև «բժշկական ուղղվածության ՄԿՈՒ մասնագիտությունների խնդիրը. «Մի շարք քոլեջներ արդար չեն ժողովրդի հանդեպ. օրինակ արհեստագործական կրթության ուղղավածության քոլեջում կարելի է հանդիպել բուժական գործ մասնագիտության, որն անհասկանալի է»,- նշել է Մկրտչյանը՝ հավելելով, որ ՄԿՈՒ ոլորտում մասնագիտությունների վերանայման և աշխատաշուկայի պահանջների համապատասխանեցման խնդիր կա:
Ըստ նրա` միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների խոշորացման առաջին փուլում կմիավորվեն շատ ակնառու դեպքերը, իսկ հետագայում քննարկվելու է ֆինանսական ներդրումների հարցը: ԿԳ նախարարի խոսքով` ՄԿՈՒ ոլորտի հիմնական խնդիրը շենքային ոչ բարվոք պայմաններն ու լաբորատորիաների բացակայությունն են և ոլորտի համալիր զարգացման ծրագրի նպատակը այդ հիմնահարցերի լուծումն է:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…
Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…
<<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…
ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ