ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում անցկացված ԱՊՀ մասնակից երկրների 12-րդ երիտասարդական Դելփյան խաղերին ՀՀ պատվիրակությունը ներկայացել է 11 անվանակարգում՝ նվաճելով 7 ոսկե, 5 արծաթե և 4 բրոնզե մեդալ: Եվս 9 մասնակից պարգևատրվել է դիպլոմներով: Թիմային հաշվարկով Հայաստանը զբաղեցրել է 2-րդ պատվավոր տեղը: Այսօր Դելփյան խաղերի մրցանակակիրներին ընդունել և պարգևներ է հանձնել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Շնորհավորելով մրցանակակիրներին՝ նախարարը նշել է, որ Հայաստանը միշտ համարվել է գիտակրթական տարածք՝ ունենալով հին մշակույթ և քաղաքակրթություն: «Առարկայական միջազգային և սպորտային օպիմպիադաներում մեր երեխաները միշտ բարձր են պահում մեր երկրի պատիվը, իսկ Դելփյան խաղերի մրցանակակիրները դա անում են մշակույթի նման կարևորագույն ոլորտում, որտեղ հայ ժողովուրդն ունեցել է իր ուրույն ձեռագիրը: Անկախ պետականությունից՝ մեր ժողովուրդը մշտապես նվիրված է մշակույթին: Դրա համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեր ուսուցիչներին և ընտանիքներին, որոնց հաջողվել է դեռ փոքր հասակից ձեզ փոխանցել այդ գիտելիքները և հնարավորությունը: Շուրջ 2400 մասնակցի մեջ Հայաստանը ներկայացնող շուրջ 30 մասնակիցներն արձանագրել են փայլուն արդյունք, որը, ինչ խոսք, ոգևորիչ է»,-նշել է նախարարը՝ Դելփյան խաղերի մասնակիցներին մաղթելով նաև հաղթանակներ Եվրոպայի և աշխարհի առաջնություններում:
Նշենք, որ Դելփյան խաղերին մասնակցել են պատվիրակություններ` Բելառուսից, Ղազախստանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Տաջիկստանից և Ադրբեջանից: Հայաստանի պատվիրակությունը ներկայացրել է շուրջ 30 մասնակից 11 անվանակարգերում /դաշնամուր, ջութակ, սաքսոֆոն, ակադեմիական, էստրադային, ժողովրդական երգեցողություն, կերպարվեստ, ազգային նվագարաններ, լուսանկարչություն, կրկես, դեկորատիվ կիրառական արվեստ/:
ԱՊՀ մասնակից երկրների 12-րդ երիտասարդական Դելփյան խաղերին ՀՀ թիմի` պատվավոր 2-րդ տեղը զբաղեցնելու կապակցությամբ Հայկական ազգային Դելփյան կոմիտեի նախագահ Ալեքսան Զաքյանը և «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի տնօրեն Նելլի Սարգսյանը պարգևատրվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրով: Եվս 17 հոգի խրախուսվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության շնորհակալագրով:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Բոլորիս քաջ հայտնի է, որ ընթերցանությունը ծնում է երեխաների մտավոր և հոգևոր զարգացման հիմքերը, և դրա դերը տարրական դպրոցում անհամեմատ կարևոր է: Այս փուլում ձևավորվում են երեխայի առաջին ընթերցողական հմտությունները,…
Բոլորիս քաջ հայտնի է, որ ընթերցանությունը ծնում է երեխաների մտավոր և հոգևոր զարգացման հիմքերը, և դրա դերը տարրական դպրոցում անհամեմատ կարևոր է: :Այս փուլում ձևավորվում են երեխայի առաջին ընթերցողական հմտությունները,…
․․․․
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ