ՀՀ կրթության և գիտության նախարարությունը` ի դեմս նախարար Լևոն Մկրտչյանի, և «Հայաստանի մանուկներ հիմնադրամը»՝ ի դեմս COAF ատենապետ Գարո Արմենի, այսօր ստորագրել են համագործակցության հուշագիր: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ «Հայաստանի մանուկներ հիմնադրամը» մեծ վաստակ ունի Հայաստանի կրթական համակարգում: Ըստ նախարարի` նմանատիպ փաստաթղթերի ստորագրումը նաև առիթ է, որպեսզի նշվի այն շատ կարևոր և նվիրված աշխատանքը, որ 10-ից ավելի տարիներ իրականացնում են մեր հայրենակիցները ՀՀ-ում: «Հիմնադրամը հայկական կրթական համակարգի բոլոր խոշոր ծրագրերում իր յուրահատուկ ձեռագիրն ունի: Այն մեր երեխաների կյանքի բոլոր ոլորտներում է և ուղեկցում է նրանց մանկությունից մինչև գիտություն: Նրանք մեր կրթական մակարդակը տանում են միջազգային ճանաչման: Սա մտադրությունների հուշագիր է, որը, մի կողմից, ամրագրում է իրենց ուղենիշները, մյուս կողմից` մեզ հնարավորություն է տալիս օգտագործել հիմնադրամի փորձը մի քանի ուղղություններով: Օրինակ, կփորձենք օգտագործել նրանց ներուժը` մասնագետներ հրավիրելով Հայաստան, որպեսզի նրանք ներգրավվեն կրթական քաղաքականության զարգացման, ինչպես նաև ուսուցիչների վերապատրաստման գործընթացներում»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ մարզերում առկա է օտար լեզուների դասավանդման խնդիր, և նաև հիմնադրամի միջոցով պետք է այս խնդիրը լուծել: «Հիմնադրամը Լոռու մարզի Դեբետ համայնքում Սմարթ կենտրոն է կառուցում, և հույս ունեմ` շուտով կենտրոնի բացումը կանենք: Հիմնադրամի աշխատանքը շատ մեծ է ոչ միայն կրթության, այլ նաև այլ ասպարեզներում, այն նպաստում է Հայաստանի վարկանիշի բարձրացմանը»,-նշել է նախարարը` շնորհակալություն հայտնելով հիմնադրամին` իրականացրած աշխատանքների համար:
«Հայաստանի մանուկներ հիմնադրամի» ատենապետ Գարո Արմենն էլ իր հերթին նշել է, որ հայ ժողովրդի պատմությունը դարերի խորքից է գալիս, և մեր ապրելակերպի ամենակարևոր ջիղը կրթությունն է եղել: «Մեր նպատակն է գալիք 100 տարվա ընթացքում փոխել ամեն ինչ և կրթական մակարդակն այնքան բարձրացնել, որ աշխարհին էլ հայտ ներկայացնենք: Ուզում ենք մեր մանուկներին տալ այն կրթությունը, որը կա առաջավոր երկրներում»,-ընդգծել է նա:
Նշենք, որ հուշագրի շրջանակում նախատեսվում է դպրոցական ենթակառուցվածքների բարելավում, այդ թվում՝ տեխնոլոգիապես հագեցած դասասենյակների՝ ստեղծագործարանների կամ ՍՄԱՐԹ սենյակների ստեղծում, դպրոցական ճաշարանների վերանորոգում, արտադասարանային նախաձեռնությունների խրախուսում, այդ թվում՝ արվեստներ և արհեստներ, սպորտ, սոցիալ-ֆինանսական կրթություն, անգլերենի ուսուցում և այլն: Համաձայնագրով նախատեսվում է նաև աջակցություն աշակերտական ինքնավարությանը և մասնագիտական կողմնորոշմանն ուղղված նախաձեռնություններին: Հիմնադրամի կողմից Լոռու մարզի Դեբետ համայնքում կառուցվող ՍՄԱՐԹ կենտրոնում, իսկ հետագայում՝ նաև այլ մարզերի ՍՄԱՐԹ կենտրոններում նախատեսվում է համատեղ միջոցառումների իրականացում, այդ թվում՝ ուսուցիչների վերապատրաստում կամ հանրակրթական դպրոցների աշակերտների համար մասնագիտական կողմնորոշման ծրագրերի իրականացում։ ՀՀ ԿԳ նախարարությունը պատրաստակամություն է հայտնում օժանդակել հիմնադրամին շահառու դպրոցների ընտրության հարցում, խրախուսել նրանց ակտիվորեն ներգրավվել իրականացվող նախաձեռնություններում, նպաստել շահառու դպրոցների ներգրավմանը նախարարության կողմից իրականացվող պետական այն ծրագրերում, որտեղ համատեղ ջանքերը կարող են հանգեցնել ֆինանսական և ծրագրային արդյունավետության (օրինակ՝ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիր և այլն): Կողմերը պատրաստակամություն են հայտնում մշակել և հանրայնացնել ֆորմալ և ոչ ֆորմալ կրթությունը խթանող ուսումնաօժանդակ նյութեր և մեթոդական ձեռնարկներ՝ այդ թվում մասնագիտական կողմնորոշման, սոցիալ-ֆինանսական կրթության, մասնագիտական աջակցության և այլ ոլորտներում, աջակցել շահառու դպրոցների տնօրենների կարողությունների զարգացմանը՝ վերջիններիս համար հասանելի դարձնելով Հայաստանում և արտերկրում դպրոցական կառավարման և ուսումնական բովանդակության առաջատար փորձը։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ