ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ԱՄՆ ՄԶԳ Վաշինգթոնի գրասենյակի և ՄԶԳ Տեղահանված երեխաների և որբերի հարցերով հիմնադրամի ներկայացուցիչները: Նախարարը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությանը` տարիներ շարունակ ՀՀ կրթության ոլորտին տրամադրվող աջակցության համար, մասնավորապես, ներառական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների համատեքստում: Ըստ Լևոն Մկրտչյանի` ներառականության դռները պետք է ավելի լայն բացել, քան հատուկ կրթությունն է: «Օրինակ, սիրիահայ երեխաների համար դժվար է ներառվել Հայաստանի դպրոցներում, քանի որ առկա են ուսումնական ծրագրերի, լեզվական և մտածողության տարբերություններ: Կարևոր է, որ վերջիններս իրենց օտար չզգան: Ազգային փոքրամասնությունների ինտեգրումը ևս շատ կարևոր է»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ այս ուղղությամբ պետք է շատ աշխատել, քանի որ երբեմն կարևոր ծրագրեր են առաջ քաշվում, սակայն իրականացման փուլում դրանք որոշակի խնդիրներ են առաջացնում: Այս համատեքստում նախարարը կարևորել է կադրերի վերապատրաստման և հասարակության մոտ համապատասխան կարծիքի ձևավորման հարցը: Լևոն Մկրտչյանը ընդգծել է նաև, որ պետք է սերտ համագործակցել ՀՀ սոցիալական հարցերի և ապահովության և ՀՀ առողջապահության նախարարությունների հետ` համատեղ ծրագրերի իրականացման, ներառական կրթության քարտեզի ընդլայնման, ինչպես նաև տնային կրթության պայմաններում ընտանիքներին տրամադրվող աջակցության տեսանկյունից:
Հանդիպմանը ներկայացվել է նաև ԱՄՆ/ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «MEASURE Evaluation» ծրագիրը: Նշվել է, որ Հայաստանը այն չորս երկրների շարքում է, որտեղ իրականացվելու է ծրագիրը: Դրա նպատակը գործընկեր երկրների ղեկավար մարմինների կարողությունների հզորացումն ու իրավիճակի գնահատումն է երեխաների պաշտպանության ոլորտում, խնամքի և հոգածության ազգային համակարգի բարեփոխման իրականացումը: Առաջարկվող ծրագրով կձևավորվի թիմ, որը 2 տարիների ընթացքում կգնահատի երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները և ծրագրերը: Նախարար Լևոն Մկրտչյանն առաջարկել է թիմում ներգրավել ոչ միայն պաշտոնյաների, այլ նաև հասարակության վստահությունը վայելող մտավորականների, բժիշկների և այլն, ովքեր կաջակցեն ծրագրի իրականացմանը:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել` հետագա աշխատանքները կազմակերպելու ուղղությամբ շարունակական դարձնել նման աշխատանքային քննարկումները:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ