ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ուսուցողական էքսկուրսիա

Հունիսի 15, 2017
Դպրոցական անցուդարձ

Հունիսի 10-ին Չարենցավանի հ.3 հիմնական դպրոցի դասվար Ա. Երիցյանը 2-րդ Գ դասարանի ծնողների աջակցությամբ կազմակերպեց ուսուցողական էքսկուրսիա դեպի Գեղարդի վանք և Գառնու տաճար:

Էքսկուրսիայի կազմակերպման հիմնական նպատակն էր աշակերտներին տեղեկություններ հաղորդել Գեղարդի ժայռափոր վանքի և  Գառնու հեթանոսական տաճարի մասին: Երեխաները հիացան հայրենի զարմանահրաշ սարերով,ժայռերով և անտառներով:Լսեցին և սովորեցին ավանդազրույցներ,փաստեր հոգևոր ու մշակութային կենտրոնների մասին:

Օրը հագեցած էր: ՈՒրախ և անմոռանալի ժամեր անցկացրեցին հատկապես հանգստի գոտում: Երեխաները մեծ բավականություն ստացան: