ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայաստանի անկախության 25-ամյակը

Հոկտեմբերի 3, 2016
Դպրոցական անցուդարձ

Հայաստանի Հանրապետության քաղաքամայր Երևանը թևակոխել է իր հերթական աշունը՝ մրգաստանի վերածված: Հենց այդ ոսկեհանդերձ քաղաքի մի գողտրիկ անկյունում՝ եկեղեցու և Հաղթանակի այգու հարևանությամբ է ծվարած №92 հիմնական դպրոցը, որը արդեն երկար ու ձիգ տարիներ պատիվ է ունեցել կոչվելու 20-րդ դարի խոհուն մտավորականի, աշխարհը ճանաչած ներհուն արվեստագետի և, վերջապես, իսկական հայի և հայրենասերի՝ Վահան Թեքեյանի անվամբ:
Օրը տոնական էր: Դպրոցը մեծ շուքով տոնում է Հայաստանի անկախության 25-ամյակը, որի մեկնարկը տրվեց բակում՝ դպրոցի երգի-պարի ազգագրական խմբի հաղթական քոչարիով:
Բակը բազմամարդ էր՝ հյուրեր, ծնողներ, ուսուցչական ողջ կոլեկտիվը և, իհարկե, 500-ի հասնող աշակերտներ:
Շքամուտքի մոտ պատվելի հյուրերին դիմավորեցին աղուհացով և առաջնորդեցին դեպի հայկական համադամ ազգային ուտեստներով ծանրաբեռնված սեղանը, որտեղ հայկական տարազով հագնված դպրոցի դասվար Մարգարյանը հակիրճ խոսքով ներկայացնում էր ճաշատեսակները՝ սկսած անունից մինչև պատրաստման բաղադրատոմսը: Տպավորված հյուրերը մոտեցան Հայաստանի պատմության տարբեր ժամանակահատվածները ներկայացնող պաստառներին, որոնք մեկնաբանում էին խմբավորող և ձևավորող աշակերտները՝ սահուն և գեղեցիկ, ոսկեղենիկ մայրենիով:
Իրենց ձեռքի փայլուն աշխատանքներով աչքի ընկան դպրոցի այն աշակերտները, որոնք ձևավորվել էին մի քանի սեղան- ցուցանմուշներ, որոնցից հյուրերը դժվար բաժանվեցին:
Այս ողջ շրջագայության ժամանակ լսվում էր VII դասարանի աշակերտ Մերի Հարությունյանի կատարմամբ կոմիտասյան անզուգական «Սոնա յարը» և «Կռունկը»...
Վերջապես հյուրերը հասան դահլիճի դռներին, որից ներս նրանց ողջունեց լեփ-լեցուն դահլիճը՝ ձևավորված անկախության թեմայով գունազարդ նկարներով և պաստառներով:
Հայկական ազգային խրոխտ պարային երաժշտությամբ կատարվեց ցերեկույթի բացումը՝ համապատասխան սլայդների ուղեկցությամբ: Դպրոցի աշակերտների օգնությամբ ներկաները թերթեցին Հայաստանի անկախացած երեք պետությունների հաջողությունները և, ինչու չէ, նաև բացթողումները, որը երբեմն-երբեմն ընդմիջվում էր պարային, ասմունքի և երգի միջամտությամբ, որտեղ իր անզուգական վոկալային վարպետությամբ աչքի ընկավ և բոլորին հիացրեց VIII դասարանի աշակերտ Վարդան Խաչատրյանը՝արժանանալով խրախուսական պատվոգրի: Մոտ ժամուկես տևած միջոցառումը թողեց վայրկյանների տպավորություն և ակնդիրներն ու ունկնդիրները դահլիճը լքեցին ափսոսանքով...
Վերջում երկրապահ կամավորական միության ներկայացուցիչ տիկին ՆունեՄանուկյանըփաստեց, որ դպրոցում թևածում էր հայրենասիրական բարձր պաթոսով ներշնչված դաստիարակությունը:
Մեդալով և պատվոգրերով պարգևատրվեցին դպրոցի տնօրեն տիկին Ծովինար Մարդանյանը, կազմակերպիչ տիկին Ք. Հարությունյանը, հանդեսի կազմակերպիչները՝ պատմության և աշխարհագրության ուսուցիչներ Մ. Կարապետյանը և Հ. Նադոյանը:
Միջոցառումը ավարտվել էր արդեն , բայց դպրոցը դեռ տպավորությունների տակ և՜ երգում էր, և՜ պարում, և՜ բարձրաձայնում.
-Իմ սիրելի՜ անկախ հայրենիք, դու մեր հավատի սյունն ես, մեր պայքարի տունն ես, գիտության ամրոցն ես, մարդկության դարբնոցը...

 

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)