ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Ընտանիք» կենտրոն. «Կավե կամուրջ» խորագրով մասնագիտական դաս

Հունիսի 26, 2017
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի խեցեգործության խմբակը հունիսի 23-ին Գյումրու «Սբ Հակոբ Մծբնեցի» եկեղեցու բակում կազմակերպեց «Կավե կամուրջ» խորագրով մասնագիտական դաս:

Բաց դաս-միջոցառման նպատակն էր դեռահասների մոտ առաջացնել հետաքրքրություն և սեր խեցեգործության նկատմամբ, արժևորել և գնահատել հայկական արհեստները, ազգային արժեքները, դաստիարակել գեղագիտական ճաշակ:

Խմբակի սաները մասնագիտական դասին մասնակից դարձրեցին ծնողներին, հարակից կրթօջախների դեռահասներին, թաղամասի բնակիչներին և անցորդներին: Կատարած անհատական գործնական աշխատանքների վրա սաները ցուցադրեցին իրենց կարողություններն ու հմտությունները, ծանոթացրին կավի առանձնահատկություններին, դրա հետ աշխատելու  նրբություններին, սիրով պատասխանեցին նրանց հետաքրքրող հարցերին:

Միջոցառումը մեծ հետաքրքրություն առաջացրեց ներկաների շրջանակում: Նրանք արտահայտեցին իրենց կարծիքը՝ նշելով, որ նմանատիպ միջոցառումները ոչ միայն հետաքրքիր ու գունեղ են դարձնում իրենց առօրյան, այլև  օգնում են մասսայականացնելու,  պահպանելու,  նոր շունչ հաղորդելու  ազգային արհեստներին:

Մասնագիտական դասի ընթացքում յուրաքանչյուր մասնակցի համար ուղեցույց դարձավ ասացվածք դարձած մեծն Շիրազի հետևյալ խոսքը. «Արհեստ սովորի՛ր, մի՛ լինիր նազուկ, արհեստն է մարդուն ոսկե բիլազուկ…»:

Ք. Նորատյան

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)