ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայկական երազանքի նավը տանել դեպի մեծ ծով. Լ. Մկրտչյան

Հունիսի 23, 2017
Պաշտոնական

Այսօր  կայացել է  «Խորեն և Շուշանիկ Ավետիսյան դպրոց և համայնքային կենտրոն» կրթահամալիրի առաջին շրջանավարտների ավարտական հանդիսության արարողությունը, որին ներկա է եղել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

Շնորհավորելով շրջանավարտներին ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշել է. «Կան արժեհամակարգեր, որոնց վրա կառուցված են աշխարհընկալումն ու աշխարհաճանաչումը. հայ տեսակի ավելի քան  5000 տարվա աշխարհընկալման հիմքը հայտնի եռանկյունին էՙ անհատնՙ իր իրավունքներով և պատասխատվությամբ, այդ անհատներից կազմված ընտանիքը և ընտանիքների միությունը ազգի ձևով: Այս հիմքով է մարդկությունը շարունակում իր ճանապարհը: Այս գաղափարախոսության հիմքի վրա է  գործում այս կրթօջախը: Ճանապարհ ենք դնում մեր երեխաներին, որոնք կյանք են մտնում բարդ մարտահրավերների պայմաններում և շատ կարևոր է, որ երեխաները  տարբերակեն առաջնայինը և երկրորդայինը, հասկանան և ընդունեն պարտությունըՙ  իրենց մտքում ունենալով հաղթանակը: Այս  գաղափարական հիմքի վրա է մեր կրթական համակարգը կառուցված: Կարևոր է, որ մեր երեխաները հասկանան, որ իրենց բաժին նավակը նավարկելու է գետակի մեջՙ ի վերջո մեր հայկական նավը տանելով մեծ ծով, որը ի զորու կլինի դիմակայել մեծ ճամփորդության հզոր ալիքներին և մեր ազգային երազը կդարձնի իրականություն»: Նախարարն իր խոսքում շնորհակալություն է հայտնել Հայ ավետարանչական ընկերակցությանըՙ տարիներ շարունակ կրթական համակարգի կողքին լինելու համար:

Հանդիսությանը ներկա են եղել նաև Ռաքել Դինքըՙ «Ակոս» թերթի խմբագիր, երջանկահիշատակ Հրանտ Դինքի այրին, բարերարների Էդվար և Քամելա Ավետիսյանները:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)