Նոյեմբերյան համայնքում ԻՄՓԱՔԹ երիտասարդական ակումբը գործունեության մի քանի ամսվա պատմություն ունի, որտեղ ոչ ֆորմալ կրթությամբ երեխաները ձեռք են բերում հմտություններ և գիտելիքներ քաղաքացիական կրթության, առաջնորդության և այլ ասպարեզներից: Կարևոր տեղ է հատկացվում նաև տեղական իշխանության մարմինների հետ համագործակցությանը, որպեսզի երեխաները գիտակցեն տեղական կառավարմանը քաղաքացիների մասնակցության կարևորությունը: Եվ ահա, ակումբականները իրենց առաջնորդների հետ մշակեցին և նախաձեռնեցին «Միասին մեր համայնքի համար» համայնքային ծառայության ուսումնական ծրագիրը (ՎՎՀ-ը ֆինանսավորում է ծրագիրը ), որի նպատակն էր համայնքի զբոսայգու մի հատվածին ավելի բարեկարգ տեսք հաղորդել և այն դարձնել բնակիչների համար հանգստի հաճելի միջավայր: Համագործակցության հաստատման ակնկալիքով, նախագիծն ու իրենց գործունությունը ներկայացնելով նպատակով, նրանք հանդիպեցին Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանի հետ: Հանդիպման արդյունքում համայնքի ղեկավարը կարևորելով երեխաների կողմից համայնքում փոփոխություններ բերելու ցանկությունը, խոստացավ անհրաժեշտ աջակցություն: Նախագիծը մեկնարկեց համայնքի Հայրենական մեծ պատերազմի զոհերին նվիրված հուշարձանի տարածքում: Համայնքապետարանի աշխատակիցների աջակցությամբ որոշվեցին բարեկարգման ենթակա մանկական ճոճանակները, աղբարկղների ու տեղեկատվական նստարանի տեղադրման վայրերը: Երեխաները բարձր ոգևորությամբ տեսքի բերեցին ճոճանակները, որոնք պետք է վերանորոգվեն, տեղադրեցին փոքր աղբարկղներ՝ տարածքը չաղտոտեկու կոչերով: Տեղադրվեց նաև Հայրենական Մեծ պատերազմի հայազգի հերոսների (Հ.Բաղրամյան, Հ.Բաբաջանյան, Ա.Խամփերյանց և այլն) ու նրանց սխրանքների, հայկական դիվիզաների և նրանց անցած մարտական ուղու մասին երկլեզու պաստառներով տեղեկատվական նստարան: Ծրագրի իրականացման ընթացքում երեխաներին այցելեց նաև համայնքի ղեկավար Կ.Աբազյանը և գոհունակություն հայտնեց նրանց հասարակական ակտիվություն ցուցաբերելու, համայնքի բարեկարգման համար հոգատարություն դրսևորելու համար: Այս նախագծի իրականացումը համագործակցության միջոցով վկայում է, որ ցանկացած իրատեսական գաղափար իրագործելի է, եթե առկա է գաղափարի համատեղ քննարկում և լուծումների համաձայնեցում: Ակումբի անդամներին 12-ամյա Արփինեի համար սա առաջին մասնակցությունն էր նման նախագծին. «Ես այցելում եմ ակումբ գիտելիքներ ստանալու համար և թիմային աշխատելու հմտությունը իմ հաջողություններից մեկն է: Եվ մենք հասանք մեր ցանկացած արդյունքին»:
ԻՄՓԱՔԹ ծրագիրը մշակվել է Ռումինիայում՝ «Նոր Հորիզոններ» հիմնադրամի կողմից և Հայաստանում իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի կողմից: Ակումբները գործում են ՀՀ 6 մարզերում: Նպատակն է համախմբել երիտասարդությանը ԻՄՓԱՔԹ խմբերում, աջակցել նրանց ձեռք բերել քաղաքացիական հասարակության և աշխատանքային շուկայում մրցունակ լինելու համար անհրաժեշտ կարողություններ:
ՎՎՀ Նոյեմբերյանի գրասենյակ
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ