Աղվերանում տեղի է ունեցել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2016 թվականի վարկանիշավորան արդյունքների քննարկմանը նվիրված աշխատաժողով: Վարկանիշավորման հետազոտությունն իրականացրել է ՀՀ ԿԳՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը: Քննարկմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարարության, բուհերի Որակի կենտրոնների, ՀՀ կառավարության ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի կրթության թիմի ներկայացուցիչներ:
Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին` ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանն իր բացման խոսքում նշել է, որ արդեն ամփոփվել են վարկանիշավորման արդյունքները և ընդգծել, որ գործընթացի նպատակը բուհերի թույլ և ուժեղ կողմերի վերհանման շնորհիվ համակարգին աջակցելն է: «Մենք պատրաստ ենք ներկայացնել համեմատական ցուցանիշներ տարբեր բուհերի համար, որպեսզի բուհերն իրենք կարողանան գնահատել սեփական խնդիրները և պլանավորեն, թե հետագա աշխատանքում ինչի վրա պետք է ուշադրություն դարձնեն»,- նշել է Արտակ Պողոսյանը՝ հավելելով, որ քննարկման ընթացքում ներկայացվելու է վարկանիշավորման տվյալների երկրորդային վերլուծությունը, գնահատման չափանիշները, արձանգրված համակարգային խնդիրները /վերլուծությունն առաջիկայում հասանելի կլինի ԿՏԱԿ-ի կայքում/:
Բուհերի վարկանիշավորման մեթոդաբանությունը ներառում է 68 ցուցանիշներ, որոնցից յուրաքանչյուրին տրվում է որոշակի տեսակարար կշիռ, որն էլ ամբողջացնում է ընդհանուր պատկերը:
Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել է նաև բուհերի վարկանիշավորման ազգային համակարգի շրջանակներում Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կողմից 2016 թվականին իրականացված սոցիոլոգիական հետազոտությունը, որն անցկացվել է ՀՀ պետական, ոչ պետական և պետության մասնակցությամբ 62 բուհերի ուսանողների և դասախոսների, ինչպես նաև ոլորտային գործատուների շրջանում:
Սոցիոլոգիական հետազոտության հիմնական նպատակն է եղել պարզել ուսանողների բավարարվածությունը ՀՀ բուհերի կողմից մատուցվող կրթական ծառայություններից, պարզել դասախոսների ընդհանուր բավարվածությունը ՀՀ բուհերից, ինչպես նաև բացահայտել գործատուների բավարարվածությունը ՀՀ բուհերի շրջանավարտներից:
ՀՀ բուհերի ազգային վարկանիշավորման շրջանակներում իրականացված սոցիոլոգիական հետազոտությանը մասնակցել է 62 բուհ, որից 50%-ը կազմել են պետական բուհերը, 43.5%-ը՝ ոչ պետական և 6.5%-ը՝ ՀՀ-ում գործող պետական մասնակցությամբ բուհերը: Մարզային բուհերը կազմել են ամբողջի 38.7%-ը, իսկ մասնաճյուղերը՝ 22.5%-ը:Հետազոտությանը մասնակցել է 1026 ուսանող: Ուսանողների 27%-ը եղել են արական սեռի, իսկ 73%-ը՝ իգական: Ուսանողների նվազագույն տարիքը կազմել է 18, իսկ առավելագույնը՝ 43: Հարցված ուսանողների 14.4%-ը բնակվում է գյուղական համայնքներում, իսկ 85.6%-ը՝ քաղաքային: Մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողների 86.6%-ը կրթությունը շարունակում են նույն բուհում, իսկ՝ 13.4%-ը՝ նախընտրում են այլ բուհեր: Ուսանողների կողմից թվարկած՝ այլ բուհ տեղափոխման պատճառներից առավել մեծ կշիռ են ստացել՝ «որակյալ կթությունը»՝ 27.7%, «անձնական նախասիրությունը»՝ 25.5% և «բուհի հեղինակությունը»՝ 10.6%: Այլ պատճառների թվում են նաև «ուսման ցածր վարձը», «տվյալ մասնագիտությամբ այլընտրանքային բուհի բացակայությունը», «արտերկրում ուսումը սովորելու հեռանկարը», ինչպես նաև «մասնագիտության ընտրության» պատճառը: Համեմատաբար փոքր կշիռներ են ստացել «ծնողների և հարազատների խորհուրդ» և «բուհի կարգավիճակ» պատճառները: Մեծ կշիռ ունեցող մասնագիտություններից առաջինը տնտեսագիտական մասնագիտություններն են, ապա՝ առողջապահական, հասարակագիտական, այնուհետև՝ ինֆորմատիկա և ՏՏ:
Ուսանողների կողմից առավել ցածր գնահատականներ են ստացել «Բուհի տարածքում ինտերնետի հասանելիության»` 10%, «Կարիերայի կենտրոնի աշխատանքներ»՝ 9%, և «Միջազգային մասնագիտական ամսագրերի և գիտական այլ ժողովածուների հասանելիություն»՝ 9% չափանիշները: Բավարարվածության առավել բարձր գնահատական տրվել է «Մասնագիտական գիտելիքներ» և «Դասախոսների մասնագիտական պատրաստվածություն» չափանիշներին: Այս չափանիշներն առավելագույն բալով գնահատել են ուսանողների 61%-ը: «Կոռուպցիոն ռիսկեր» չափանիշը առավելագույն միավորով գնահատել են ուսանողների 60%-ը, իսկ բավարարվածության նվազագույն գնահատականով՝ ուսանողների 5%-ը: Ուսանողների բավարարվածությունը կրթական միջավայրից գնահատվել է հիմնականում բարձր։ Նրանց կողմից գնահատված բոլոր չափանիշներից առավել բարձր միջին գնահատական ստացել է «Մասնագիտական գիտելիքներ» չափանիշը:
Ուսանողների կողմից առաջարկվել են նաև մեխանիզմներ, որոնք կարող են նպաստել բարձրագույն կրթության որակի բարելավմանը: Ըստ այդմ ուսանողներն առանձնահատուկ կարևորություն են տվել երկու միջոցի. պրակտիկաների ավելացումը և անձնակազմի՝ որակավորված դասախոսներով համալրումը:
Ամփոփելով աշխատաժողովի աշխատանքները՝ մասնակիցները բարձրացրել են մի շարք հարցեր և առաջարկներ՝ վարկանիշավորման համակարգի արդյունավետության բարելավման, տվյալների հավաքագրման և այլ հարցերի հետ կապված:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ