ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նախարար Լևոն Մկրտչյանն այցելել է Շիրակացու ճեմարան

Հուլիսի 18, 2017
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այցելել է «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր: Այցին ներկա է գտնվել Քուվեյթից ժամանած պատվիրակությունը` ծանոթանալու Հայաստանում Միջազգային բակալավրիատի երեք ծրագրերով հավաստագրված միակ կրթահամալիրի գործունեությանն ու միջազգային ծրագրի իրականացման մեխանիզմներին: Քուվեյթի պատվիրակության կազմում էին դպրոցի տնօրեն Ներսես Սարգիսեանը, ուսումնական խորհրդի անդամներ Թինա Պարամագեանը և Եղեայ Կարպուշեանը:

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, անդրադառնալով հանրակրթական համակարգի ներկա իրավիճակին, նշել է, որ մեր երկրում առկա են բարձր կրթական որակ ապահովող ուսհաստատություններ, որնց լավագույն փորձը կարելի է կիրառել հանրապետության մյուս դպրոցներում:

Ճեմարանի հիմնադիր տնօրեն Աշոտ Ալիխանյանը հյուրերին ներկայացրել է Միջազգային բակալավրիատի ծրագրի առավելություններն ու ընձեռած լայն հնարավորությունները. «ՄԲ որպես այդպիսին միայն կրթական ծրագիր չէ, այլ հրաշալի մեթոդաբանություն, որը  հնարավորություն է տալիս հեշտությամբ ինտեգրել  ցանկացած կրթական ծրագիր: Մեր ազգային կրթական ծրագիրը շատ ուժեղ ծրագիր է, այլ խնդիր է, որ ինչպես հարկն է՚ չի իրականացվում: Մեր պարագայում, ՄԲ մեթոդաբանության և մեր ազգային կրթական ծրագրի սինթեզը ապահովում է շոշափելի արդյունք»,-նշել է նա:

Նախարարին և հյուրերին ներկայացվել են ըստ հերթագայության` ճեմարանի կրտսեր, միջին, ավագ դպրոցի ծրագրերը` մանրամասն արտացոլելով դրա կազմակերպման գործընթացի մոտեցումներն ու փորձը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն