ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ոսկեղենիկ մայրենին հնչեց հայերենով երբևէ չխոսող երեխաների շուրթերից. «Արի տուն-2017»

Հուլիսի 19, 2017
Սփյուռքի լրատու

Հայ ժողովուրդն աշխարհում մշակութային մի հուշարձան  է:
Նրա ապահով պահպանումը պարտքն է ոչ միայն մեր ՝  հայերիս, այլև քաղաքակիրթ մարդկության: 

Վազգեն  Ա

Հուլիսի 10-ին տեղի ունեցավ Սփյուռքի նախարարության հայրենաճանաչության «Արի տուն-2017» ծրագրի 4-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեց 156 պատանի և աղջիկ՝ աշխարհի 14 երկրից (Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Վրաստան, Իրաք, Սիրիա, ԱՄՆ, Կանադա, Բելգիա, Հունաստան, Ֆրանսիա, Չեխիա, Շվեդիա, Ավստրալիա) և Հյուսիսային Կովկասի տարածաշրջանից:

«Հայրեն այսօր»-ի փոխանցմամբ՝ արդեն հաջորդ օրը՝ հուլիսի 11-ին, Երևանի Եղիշե Չարենցի անվան դպրոցում մեկնարկեց «Արի տուն-2017» ծրագրի չորրորդ փուլի Հայոց լեզվի ուսուցման դասընթացը: Բացման արարողությանը երաժշտության հնչյունների ներքո ողջույնի խոսքով հանդես եկավ Սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Սիրվարդ Համբարյանը՝ ներկայացնելով այս փուլի մասնակից արիտունցիներին:

Սիրվարդ Համբարյանի ողջույնի խոսքից հետո մեկնարկեց  Հայոց լեզվի ուսուցման հնգօրյա դասընթացը: Տարբեր երկրներից ժամանած երեխաները՝ ուսուցիչներ՝ Շողիկ  Փահլևանյանի, Լուսինե Հայրիյանի, Նարինե Գևորգյանի, Մաքրուհի  Գևորգյանի, Գայանե  Բարսեղյանի, Լենա Թաթոսյանի, Աիդա Օհանյանի, Սեռա  Շահինյանի, Գայանե  Բաբլոյանի համբերատար ու ազգանվեր աշխատանքի շնորհիվ՝ սովորեցին հայերեն գրել, կարդալ, ծանոթացան հայ մշակույթին, պատմությանն ու հայի ոգուն:

Հնգօրյա դասընթացը եզրափակվեց փոքրիկ ցերեկույթով, որի ընթացքում հնչեց ոսկեղենիկ մայրենին հայերենով երբևէ չխոսող երեխաների շուրթերից: Հայաստանի հիմնից, Տերունական աղոթքից հետո հնչեց Վազգեն Առաջին կաթողիկոսի խոսքը, առաջին անգամ հայոց այբուբենը հնչեց աղոթքի տեսքով: Ինչպես միշտ, արիտունցիները ներկայացրին իրենց տպավորությունները շարադրություններով, իսկ ցերեկույթին ցուցադրեցին նաև իրենց պատրաստած պաստառները՝ Հայաստանի  և  «Արի տուն» ծրագրի վերաբերյալ: Դասընթացը եզրափակվեց հայկական երգ ու պարով:

«Արի տուն» ծրագրի ուսուցչական կազմի և իր անունից բարի ճանապարհ  և  ազգապահպան գործունեություն մաղթեց Եղիշե Չարենցի անվան դպրոցի տնօրեն Անահիտ Խեչումյանը՝ նշելով, որ տաղանդաշատ հային ստեղծագործելու մղող ուժը ամենուրեք հայկական ոգին է:

Նյութի աղբյուրը. «Հայրեն այսօր»

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)