ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Վանաձորի թիվ 23 հիմնական դպրոցի սաների հաղթանակը շարադրության մրցույթում

Օգոստոսի 1, 2017
Դպրոցական անցուդարձ

Հայկական Կարիտաս կազմակերպության Վանաձորի «Փոքրիկ Իշխան» կենտրոնի կողմից կազմակերպված «Դպրոցը ապահով կյանքի գրավական» և «Կրթությունը որպես ապագայի երաշխիք» խորագրով շարադրության մրցույթին մասնակցել են Վանաձորի թիվ 23 հիմնական դպրոցի 6ա դասարանի աշակերտներ Մոնիկա Գյոզալյանը և Անի Կիրակոսյանը (դասղեկ Հ. Լոռյան): Կենտրոնի տնօրեն Ն. Ղազարյանի կողմից օրեր առաջ ամփոփվեց մրցույթի արդյունքները, որտեղ լավագույն շարադրություններ էին ճանաչվել մեր աշակերտների աշխատանքները, պարգևատրվեցին փոքրիկ հուշանվերներով և ստացան Գարգառ գյուղի ճամբարում 2-օրյա հանգստի իրավունք: Հ. Լոռյանը հանգստի հետ միաժամանակ ստացել էր ճամբարում կազմակերպվող ուսուցիչների սեմինարին մասնակցելու հրավեր: Եվ ահա պահը չուշացավ. հուլիսի 13-ին քսաներեքերորդցիները ևս մի հետաքրքիր օր ունեցան Գարգառի գեղատեսիլ բնության գրկում, բարձր մակարդակով ընդունելություն, հետաքրքիր սեմինար-քննարկումներ, իսկ սեմինարի թեման բավականին ակտուալ էր. «ուսուցիչ-դպրոց-ծնող համագործակցություն» թեմայի շուրջ:

Շնորհակալություն մասնագետներին սեմինարի կազմակերպման համար: Վստահ եմ, որ համագործակցությունը Հայկական Կարիտաս-ի հետ լինելու է շարունակական և փոխշահավետ:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)