ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպել է «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են նոր ուսումնական տարվա հնարավոր խնդիրներն ու հիմնական առաջնահերթությունները: Իր ելույթում նախարարը նշել է, որ դպրոցները պետք է մշտապես կապի մեջ լինեն միմյանց հետ և ապահովեն փորձի փոխանակում, քանի որ, ըստ Լևոն Մկրտչյանի, միայն այդ կերպ է հնարավոր արդյունավետ բարեփոխումներ ապահովել համակարգում: Նախարարը կարևորել է նման հանդիպումների անցկացումը՝ ընդգծելով, որ միայն բաց հարթակում կարող են տարաբնույթ քննարկումներ լինել, որպեսզի այդ թվում բազմավաստակ մանկավարժները հնարավորություն ունենան իրենց դիտարկումները հստակ և հրապարակային արտահայտել: «Կրթության հիմնախնդիրները և, մասնավորապես, կրթության որակի բարձրացման հարցը հուզում է հասարակության բոլոր շերտերին: Վստահեցնում եմ, որ բարձրաձայնված ոչ մի խնդիր անտեսված չի մնա, քանի որ կրթության որակը, ուսուցչի և դպրոցի հեղինակությունը կբարձրանա միայն այդ խնդիրների լուծումից հետո: Ներկայումս համակարգը գտնվում է լուրջ վերափոխումների շեմին: Մոտ ապագայում հանրությանը կներկայացվի մինչև 2030 թվականի Կրթության զարգացման պետական ծրագիրը: ՅՈՒՆԵՍԿՕ-ն ներկայացրել է կրթության զարգացման հիմնական ուրվագծերը, և ինչպես ժամանակին դրված էր «Կրթություն բոլորի համար» քաղաքականությունը, ապա ներկայումս նոր՝ կրթակարգերի առկայություն է ավելի շատ պահանջում և հեռանկարային ուղղվածություն է սահմանվել մինչև 2030 թվականը: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր երկիր, մեկ անգամ ևս գնահատելով իր ռեսուրսները, պետք է հասկանա՝ դեպի ուր նպատակաուղղել կրթական համակարգը»,-նշել է նախարարը՝ իր ելույթում անդրադառնալով բնագիտական առարկաների կարևորման, օտար լեզուների մեթոդիկայի որակական պահանջների բարձրացման, կառավարման քարտեզի արմատական լուծման, դպրոցների ֆինանսավորման նոր մեխանիզմների մշակման, ուսուցիչների սոցիալական վիճակի բարելավման և այլ խնդիրների: «Բոլոր այս խնդիրներից զատ, անհրաժեշտ է վերանայել կրթական չափորոշիչները և իրականացնել ուսումնական ծրագրերի և ուսուցիչների աշխատանքի բեռնաթափման աշխատանքներ՝ միաժամանակ պահպանելով կրթության որակը: Շատ կարևոր է նաև տարակարգերի խնդիրը. ուսուցչին անհրաժեշտ է վերադարձնել իր մոտիվացիան, և, օրինակ, 1-4-րդ տարակարգերի մեջ պահպանել վարձատրության համամասնության սկզբունքը: Եթե, օրինակ, ուսուցիչը գիտությունների թեկնածու է, ուրեմն վերջինս պետք է հնարավորություն ունենա թռիչքաձև բարձրացնել իր տարակարգը»,-ընդգծել է նախարարը:
«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության նախագահ Ռուզաննա Մուրադյանն իր հերթին նշել է, որ ԿԳ նախարարի հետ նախորդ հանդիպումից հետո մի շարք բարձրաձայնված հարցեր ստացել են իրենց լուծումները: Նրա խոսքով՝ այս անգամ ևս միությունը պատրաստվում է ներկայացնել առաջարկների փաթեթ, քանի որ ըստ Ռուզաննա Մուրադյանի, միայն ազատ քննարկումների արդյունքում է հնարավոր գտնել համարժեք և արդյունավետ լուծումներ:
Ներկաները մի շարք հարցեր են ուղղել ԿԳ նախարարին, որոնք հիմնականում վերաբերել են ուսուցիչների վերապատրաստման, փոքր թվաքանակ ունեցող դպրոցների, ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի և այլ խնդիրների:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ