ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Սեպտեմբերի 1-ը Գիտելիքի տոն

Սեպտեմբերի 4, 2017
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Սեպտեմբերի 1-ի առիթով այցելել է Գաղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքի բաց դպրոց: Ողջունելով դպրոցականների նոր ուսումնական տարվա մեկնարկը՝ ԿԳ նախարարն ընդգծել է, որ երկրի ապագան կերտվում է դպրոցում և հայ ժողովուրդը դարերով ապացուցել է իր բացարձակ նվիրվածությունը կրթությանն ու դպրոցին. «Փոքր գյուղական դպրոցները, որի լավագույն մոդելը Ծաղկունքի բաց դպրոցն է, մեր երկրի ամրությունն են, որովհետև այստեղ կրթվում և ձևավորվում են մեր քաղաքացիները: Ծաղկունքի դպրոցը հաջողված օրինակ է. այն իր վրա է վերցրել ոչ միայն կրթության կազմակերպման գործառույթը, այլ նաև համայնքում մշակութային միջավայր է ձևավորում: Դուք, սիրելի երեխաներ, դպրոցում ստեղծված միջավայրի հետ առնչվելով, նոր մշակույթ եք տանում ձեր ընտանիքներ: Սա այն դեպքն է, երբ դպրոցն ու կրթական միջավայրը փոխում են ընդհանուր տրամադրությունը. գյուղն ու գյուղի բնակիչը այս դպրոցում առնչվում են իրենց կյանքում բացակայող բազմաթիվ կարևոր համակարգերի հետ՝ արվեստ, գեղարվեստական կրթություն»,- նշել է ԿԳ նախարարը: Լ. Մկրտչյանն անդրադառնալով գյուղական փոքր դպրոցների զարգացման հեռանկարին՝ նշել է, որ Ծաղկունքի դպրոցը կարող է դիտվել որպես օրինակելի փորձ, երբ պետության, բարերարի և համայնքի ջանքերի միավորումը տվել է հաջողված արդյունք: «Փոքր գյուղական դպրոցների ապագան հենց այսպիսի դպրոցների վերածվելն է: Երբ աշակերտների թիվը 100-ի էլ չի հասնում, դպրոցի պահպանումը դառնում է տնտեսապես բարդ գործ: Այդ պատճառով մենք պետք է փորձենք դպրոցները դիտարկել ավելի բազմաֆունկցիոնալ կենտրոններ, որտեղ կարող են կրթությանը զուգահեռ իրականացվել նաև գեղարվեստական կրթություն, հոգևոր մշակութային կյանք կազմակերպել՝ գրադարան, ակումբ և այլն: Մենք պետք է փորձենք այս կարգի դպրոցների թիվը հանրապետությունում ավելացնել»,- ընդգծել է Լ. Մկրտչյանը՝ հավելելով, որ փոքր դպրոցների զարգացման նոր հայեցակարգով ենթադրվում է նաև ֆինանսավորման մոդելի փոփոխություն: Օգտվելով առիթից նախարարը նաև շնորհակալություն է հայտնի Ծաղկունքի դպրոցի բարերարներին՝ Աղաջանյաննների ընտանիքին, ովքեր աջակցում են Ծաղկունքի բաց դպրոց հիմնադրամին: Նախարարին դպրոցում ներկայացվել է բաց դպրոցի մոդելը. Ծաղկունքի դպրոցն ունի 124 աշակերտ, որոնցից 20-ը, ինչպես նշել է դպրոցի տնօրեն Ա. Հովհաննիսյանը, գերազանցիկներ են: 2016-17 ուսումնական տարվա 11 շրջանավարտներից 8-ը ընդունվել են բարձրագույն ուսումնական հաստատություններ: Այստեղ բացի հանրակրթության պետական ծրագրից, բարերարի աջակցությամբ կրտսեր դպրոցից սկսված իրականացվում է նաև գեղարվեստական կրթություն՝ խեցեգործություն, քանդակ, նկարչություն, դիզայն, բեմական արվեստ: Շրջայցի ընթացքում նախարարն ու դպրոցի մյուս հյուրերը տպավորվել են երեխաների ձեռքի աշխատանքների ցուցադրությունից:

ՀՀ կրթության  և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանն այցելել է Երևանի թիվ 132 դպրոց: Այս ուսհաստատության տնօրինությունը նախօրեին դիմել էր դպրոցի ծնողներին՝  խնդրելով,  որ եթե սեպտեմբերի մեկի առթիվ վերջիններս նախատեսել են ծաղիկներ նվիրել, ապա այդ գումարը տրամադրեն 5-ամյա Անահիտի բուժմանը: Ընդառաջելով տնօրինության խնդրանքին՝ թիվ 132 դպրոցի ծնողները <Կյանք՝ ծաղիկների փոխարեն> նշանաբանի ներքո այսօր մեկ միլիոն երեք հարյուր քառասուներեք հազար դրամ են նվիրաբերել փոքրիկ Անահիտին՝ վերջինիս մաղթելով շուտափույթ ապաքինում:

ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, ներկաներին շնորհավորելով Գիտելիքի և ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, կարևորել է նման նախաձեռնության անցկացումը. «Դրամահավաքը և նվիրատվությունը տարբեր բաներ են: Պետք է բոլորի մեջ սերմանել կողքինին օգնելու, միմյանց աջակցելու ցանկություն: Այս հարցում շատ կարևոր է կամավորության սկզբունքը»,-նշել է Դավիթ Սահակյանը՝ շնորհակալություն հայտնելով դպրոցին, երեխաներին և ծնողներին:

 ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն իր հերթին Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ այցելել է Երևանի թիվ 97 ավագ դպրոց: Նախարարի տեղակալը, շնորհավորելով բոլոր ներկաներին, վերջիններիս մաղթել է արդյունավետ և բեղմնավոր աշխատանք նոր մեկնարկած ուսումնական տարում:  Մանուկ Մկրտչյանը նաև «Բաց դաս» է անցկացրել դպրոցի 12-րդ դասարանի սովորողների համար` կարևորելով գիտելիքի նշանակությունը ժամանակակից աշխարհում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…