ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հետիոտնի և ուղևորի հիմնական պարտականությունները

Սեպտեմբերի 5, 2017
Դպրոցական անցուդարձ

Կապանի հ.13 հիմնական դպրոցի աշակերտների, ծնողների և մանկավարժների հետ ոստիկանության Կապանի բաժնի ԱԳԽ-ի տեսուչ, ոստիկանության կապիտան Հասմիկ Ղարիբի Հովհաննիսյանը անցկացրեց ուսումնական դասընթաց «Հետիոտնի և ուղևորի հիմնական պարտականությունները» խորագրով: Օրվա թեման անչափահասների ճանապարհային երթևեկության անվտանգությունն էր: Նրանցից շատերն արդեն ինքնուրույն են դպրոց գնում, ինքնուրույն փողոց հատում, բայց չգիտեն հոտիոտնի և ուղևորի պարտականությունները: Հասմիկ Հովհաննիսյանի խոսքով՝ դասընթացը շատ կարևոր է ,քանի որ երեխաները պետք է իմանան ճանապարհային երթևեկության կանոնները,որպեսզի ապահովեն իրենց իսկ անվտանգությունը: 
Դպրոցականների հետ հանդիպման կապակցությամբ քննարկվեցին նաև որոշ կազմակերպչական հարցեր: 

ՄԿԱ գծով փոտնօրեն Ժաննա Վարդանյան