Հունիսի 27-ից հուլիսի 6-ը Միջին Ասիայի ամենագեղատեսիլ վայրերից մեկում՝ Ղրղզստանում գտնվող Իսսիկ-Կուլ լճի ափին, տեղի ունեցավ ԱՊՀ երկրների աշակերտների “Дети содружества-Кыргызстан-2017” 5-րդ հոբելյանական համաժողովը: ԱՊՀ 9 երկրների աշակերտների պատվիրակություններից մեկն էլ Հայաստանի Հանրապետության պատվիրակությունն էր:
Հայրենի երկիրը միջազգային հարթակում ներկայացնելու պատվին արժանացան «Քվանտ» վարժարանի Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի 8 աշակերտներ՝ Աննա Վարդանյանը, Ռուբինա Մարգարյանը, Սերինե Նազարյանը, Հայկ Մատենցյանը, Դերիկ Փերումյանը, Վլադիմիր Պոլուսյանը, Ալեքսանդր Պոլուսյանը, Արեգ Պետրոսյանը՝ ՄԲ «Դիպլոմա» ծրագրի կոորդինատոր Անահիտ Դեմուրչյանի ղեկավարությամբ:
Աշակերտների առջև դրված էր բարդ խնդիր. Հայաստանն առաջին անգամ պետք է հանդես գար այս հարթակում: Հետևապես, անչափ կարևոր էր երկրի մշակույթը, ավանդույթները, պատմությունը, ինչպես նաև հայ ժողովրդի նիստուկացը մանրամասնորեն մատուցելը այլ ազգերի և կրոնների ներկայացուցիչներին: Երկար քննարկումներից և նախապատրաստական աշխատանքներից հետո ամբողջովին մշակված էր երկրի ներկայացման ընթացքը:
Յուրաքանչյուր պատվիրակության իր երկրի ներկայացման համար հատկացվում էր մեկ օր, որը նախապես մանրամասնորեն ծրագրված էր՝ ազգային տարրերով առավոտյան մարզանք, ազգային մշակույթին վերաբերող ցուցահանդես-դասեր, երկրի պատմության և մշակույթի ներկայացում, «երաժշտական հյուրասենյակ»: Այս հատվածների միջև ընկած ընդմիջումների ընթացքում պատվիրակները մասնակցում էին Սանկտ Պետերբուրգի Ա. Հերցենի անվան պետական մանկավարժական համալսարանի, Սանկտ Պետերբուրդի կինոյի և հեռուստատեսության ակադեմիայի, Ուրալի տնտեսագիտական համալսարանի դասախոսների կողմից կազմակերպված վարպետության դասընթացներին:
Դասընթացները համատեղելով ելույթի նախապատրաստման հետ՝ մեր պատվիրակները հուլիսի 1-ին ներկայացրեցին Հայաստանի Հանրապետությունը՝ հիացնելով բոլորին: Ներկայացնեմ այդ օրվա համառոտ օրագիրը՝ մասնակցի աչքերով:
Հուլիսի 1-ը հայտարարված էր Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության օր: Մենք և մեր ղազախ ընկերները օրը սկսեցինք բարձր տրամադրությամբ՝ արթնացնելով համաժողովի մասնակիցներին ազգային մեղեդիների հնչյուններով: Ղազախական մեդիտացիոն մարզանքից հետո մենք բոլորին ողջ օրվա էներգիա հաղորդեցինք հայկական, արևմտյան և ռուսական էստրադայի մեղեդիների և հայկական պարային շարժումների միջոցով: Լավ տրամադրության ալիքը շարունակվեց լողափին հայակական պարային ֆլեշմոբի, հայակական քոչարիի դասընթացի և ավանդական «աքլորակռվի» և «հավալայի» տեսքով: Ի դեպ, մինչ համաժովի ավարտը բոլորը անդադար քոչարի էին պարում, ֆլեշմոբի համար օգտագործված «Նոր պար» երգը երգում: Երեկոյան բոլորն անհամբեր սպասում էին մեր ելույթին: Բուռն ծափահարությունների ներքո մենք սկսեցին պատմել մեր դարավոր մշակույթի, պատմության հերոսական էջերի, հզորագույն արքաների, հնագույն պեղումների և մեր հանրապետության ներկայիս հզոր ներուժի մասին: Կրկին հիացրեց և զարմացրեց քոչարին՝ այս անգամ ազգային տարազներով ներկայացված: Ներկայացրեցինք նաև մեր դպրոցը՝ ՀՀ լավագույն ոչ պետական դպրոց «Քվանտ» վարժարանը: Համընդհանուր զարմանքի և հիացմունքի գագաթնակետը եղան մեր կատարմամբ Ա. Խաչատրյանի «Գայանե» բալետից «Սուսերով պարի» և ազգային երգերի նրբահունչ ելևէջները: Սակայն նախատեսված էր նաև անակնկալ. մեկ օրով համաժողովը «տեղափոխելով» Հայաստան՝ չէինք կարող հայկական հյուրասիրություն չկազմակերպել: Երեկոյան մեր հյուրերը համտեսեցին մեր տղաների պատրաստած ավանդական խորովածը՝ հայկական լավաշով: Այսպես, համեղ և ուրախ եղրափակեցինք մեր օրը:
Թե՛ մասնակիցների, թե՛ կազմակերպիչների հիացմունքի և գովեստի խոսքերը մեր պատվիրակության և Հայաստանի Հանրապետության հասցեին վկայում էին. առաջադրանքը կատարված է:
Այնուամենայնիվ, սա դեռ ամենը չէր: Սպասվում էր ոչ պակաս պատասխանատու օր. հուլիսի 4-ին տեղի ունեցավ հանդիպում ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժովի նախագահության անդամների հետ՝ տիկին Վալենտինա Մատվիենկոյի գլխավորությամբ: Մեր առջև դրված էր բարդ խնդիր՝ ներկայացնել ԱՊՀ երիտասարդության միավորմանը վերաբերող առաջարկ նախագահության անդամներին: Մեկնարկային խոսքը ՀՀ պատվիրակության անդամինն էր։ Այտեղ նույնպես ունեցանք հաջողություն․ մեր մասնակցի՝ Սերինե Նազարյանի առաջարկը և ողջ պատվիրակությունը առանձնահատուկ ուշադրության և գովեստի արժանացան անձամբ տիկին Մատվիենկոյի կողմից:
Այսպես եզրափակեցինք մեր հաղթարշավը՝ մնացած օրերին վայելելով գեղատեսիլ բնությունը, մեր օտարազգի ընկերների ելույթները և նրանց հետ շփումը: Այս համաժողովի հիշողությունները դեռ երկար վառ կմնան մեր սրտերում՝ անմոռանալի ճամփորդությամբ, ջերմ ընկերական կապերով և նորանոր հանդիպումների ակնկալիքով:
Հոդվածը պատրաստեց «Քվանտ» վարժարանի ՄԲ «Դիպլոմա» ծրագրի 12-րդ դասարանի աշակերտուհի Սերինե Նազարյանը
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ