ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Օրակարգում՝ ՀՀ-ում ՄԱԿ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերը

Սեպտեմբերի 11, 2017
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) մշտական ներկյացուցչի տեղակալ Դմիտրի Մարիյասին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ում ՄԱԿ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերը, որոնք առնչվում են կրթության և գիտության ոլորտի հետ: ԿԳ նախարարը UNDP-ի ներկայացուցիչներին ներկայացրել է կրթության և գիտության ոլորտի պետական քաղաքականության հիմնական ուղղությունները, որոնք նախատեսված են Կրթության զարգացման պետական ծրագրով: ԿԳ նախարարը, շեշտելով, որ կառուցվածքային բարեփոխումների հիմնական գործընթացն արդեն ավարտված է, նշել է, որ առաջիկայում կարևորվում է կրթության բովանդակության և կառավարման համակարգի բարելավումը: ԿԳ նախարարը համոզմունք է հայտնել, որ կրթության համակարգի առաքելությունը ոչ  միայն գիտելիքների փոխանցումն է, այլ նաև արժեքների հաղորդումն ու ձևավորումը:  Այս համատեքստում, հաշվի առնելով, որ տարածաշրջանն ունի ընդհանուր շուկա, Լևոն Մկրտչյանն առաջարկ  է ներկայացրել  հեռանկարային ծրագրերում քնարկել տարածաշրջանի բոլոր երկրներում կրթական միասնական չափանիշներով առաջնորդվելու հարցը՝ շեշտելով, որ ՄԱԿ-ն այս հարցում կարող է ցուցաբերել կարևոր աջակցություն:  
Իր հերթին  Դմիտրի Մարիյասը նշել է, որ  կրթությունը կարևոր օղակ է՝ մնացած ոլորտների հետ համագործակցելու համար, և իրենց  կողմից իրականացվող բոլոր ծրագրերն առնչվում են կրթության համակարգին: Նա նաև  պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք աշխատանքային հարցեր:

    

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)