ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Քաղաքացիական հասարակությունը մենք ենք»

Սեպտեմբերի 19, 2017
Դպրոցական անցուդարձ

Սեպտեմբերի 19-ին Կապանի N13 հիմնական դպրոցում սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Ռիմա Մկրտչյանի նախաձեռնությամբ նշվեց Քաղաքացիական հասարակության օրը՝ «Քաղաքացիական հասարակությունը մենք ենք» կարգախոսի ներքո:
Այս տոնը կոչված է տարածել քաղաքացիական հասարակության գաղափարը և հասարակության բոլոր անդամներին դարձնել դրա կրողն ու իրագործողը:
Ծրագրի նպատակն է խրախուսել ժողովրդավարական գործընթացը և օրենքի գերակայությունը, խթանել մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը և խոցելի խմբերի պաշտպանությունը, ինչպես նաև նպաստել գաղափարների և ժողովրդավարական արժեքների տարածմանը՝ միևնույն ժամանակ խրախուսելով քաղաքացիների ակտիվ մասնկացությունը որոշումների կայացմանը և բաց հասարակության երկխոսությանը:

ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան